13:52 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Կաթողիկոսը նկատել է, որ այս օրերին ժողովուրդը լուրջ անհանգստություն է դրսևորել Պարգև սրբազանի առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որն արտերկիր էր մեկնել բուժման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Պարգև սրբազանը Գարեգին Բ–ին շնորհակալություն է հայտնել հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը: Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատել է, որ այս օրերին ժողովուրդը լուրջ անհանգստություն է դրսևորել նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Католикос Гарегин Второй встретился с предводителем Арцахской епархии ААЦ, архиепископом Паргевом Мартиросяном (12 декабря 2020). Эчмиадзин
Պարգև սրբազանն ու Գարեգին Բ–ն

Հանդիպման ընթացքում կաթողիկոսն ու Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։ Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։

 

Ըստ թեմայի

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները
«Հետևեք` ինչ է կատարվում Բաքվում». Արամ Ա–ն հորդորով դիմել է հայերին
ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ․ լուսանկար
թեգերը:
Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան

Գլխավոր թեմաներ