00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցցանցերում չտարածել գերիների տվյալները․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

© Sputnik / Aram NersesyanРодственники военнопленных ожидают прилета самолета из Баку с военнопленными у аэропорта Эребуни (14 декабря 2020). Еревaн
Родственники военнопленных ожидают прилета самолета из Баку с военнопленными у аэропорта Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին և լրատվամիջոցներին խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին հորդորում է սոցցանցերում չտարածել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ տեղեկություններ։

Как объявляют имена вернувшихся на родину армянских пленных. Видео до мурашек - Sputnik Արմենիա
«Ախպեր, նորից կարդա ազգանունը, չեմ հավատում». գերիների հարազատներն օդանավակայանում էին

Նշվում է, որ Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա էր տեսանյութ, որում հնչում էին նրանց անունները։

«Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների և անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։ Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ տեղեկությունը համացանցում մնում է հավերժ եւ հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել եւ բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին և լրատվամիջոցներին խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել գերությունից վերադարձած տղաների անձնական տվյալների, ներառյալ անձնական կյանքի տվյալների անհարկի (չհիմնավորված, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր) հրապարակումից, նախապատվություն տալ գերությունից վերադարձած անձանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։

«Պետք է նշել, որ որոշ հրապարակումներում գերությունից վերադարձած մեր հայրենակիցների դեմքերն ապանձնավորված են, ինչը բխում է նրանց անձնական տվյալների պաշտպանության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներից և հնարավորություն կտա նրանց հետագայում չնույնականացվել համացանցում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ համանման հորդորով նոյեմբերի 23-ին Գործակալությունը խնդրել էր խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի (ադրբեջանական աղբյուրների) տարածումից։

Российский самолет в военнопленными прибывает из Баку в аэропорт Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Լրահոս
0