18:55 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
751 0 0

Այս լուրը մյուս տղաների ծնողներին հույս է ներշնչում իրենց զավակների ողջ լինելու ու նրանցից որևէ տեղեկություն ստանալու։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Զանգելանի տարածքում անհետ կորած զինվորնրից մեկը երեկ երեկոյան վերադարձած գերիների խմբի հետ ժամանել է Հայաստան։ Տեղեկությունն այսօր ՊՆ–ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագողներին հայտնեց անհետ կորածներից մեկի մայրը` Սիրանուշ Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ լուրն իրենց հույս է ներշնչում, որ նաև իրենց զավակներն են ողջ։

«Հիմա հիվանդանոցում է, գիտակցություն ունի։ Չգիտեմ` հարազատները տեսակցել են, թե դեռ ոչ, բայց հեռախոսով խոսել են հետը։ Դե եթե ինքը մեր տղաների հետ է եղել ու ողջ է մնացել, գերի է ընկել, գուցե տեսել է մեր տղաներից ինչ–որ մեկին, գուցե ինչ–որ բան կասի։ Եթե էլի գերիներ կան, ոնց էլ լինի` անուններ կտա, կիմանա»,– ասաց նա։

Սիրանուշ Հարությունյանը հայտնեց, որ գերի ընկած տղայի վերադարձն անակընկալ չի եղել, որոշ ժամանակ առաջ նրա գերեվարվելու փաստն արդեն պաշտոնապես հասատատվել էր։

44 հայ գերիների ժամանումը Երևան. տեսանյութ

Անհետ կորած մյուս զինվորների ծնողները հասկանում են, որ հայրենիք վերդարձած գերու հետ իրենց հանդիպում այս պահի ու նաև մոտ ապագայում հնարավոր չէ։ Բայց, վստահեցնում են, որ պատրաստ են էլի սպասել`հանուն իրենց տղաների մասին որևէ լուր ստանալու։

Հավելենք, որ համանման հորդորով նոյեմբերի 23-ին Գործակալությունը խնդրել էր խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի (ադրբեջանական աղբյուրների) տարածումից։

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Ըստ թեմայի

«Էրեբունիում» վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը. տեսանյութ
Հայրենիք վերադարձած գերիների մեջ է նաև 2018–ին գերեվարված Կարեն Ղազարյանը. մարզպետ
Սոցցանցերում չտարածել գերիների տվյալները․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
թեգերը:
Բողոքի ակցիա, Հայաստան, ծնող, անհետ կորած, գերի

Գլխավոր թեմաներ