17:53 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
485 0 0

Ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ 56-ամյա կինը դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, նման ահազանգ եղել է, այժմ ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»,-ասացին մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը երեկ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Sputnik Արմենիային չհաջողվեց կապ հաստատել երգչուհու հետ՝ դեպքի հանգամանքները ճշտելու համար։

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հարսին 2 անգամ ծեծելու համար

Ըստ թեմայի

Կոնստանտին Տեր-Նակալյանին ծեծի է ենթարկել հարևանը. նրան բերման են ենթարկել
Երևանի «Մեր բակ» մանկապարտեզում երեխաներին ծեծելու փաստով հետաքրքրվել են իրավապահները
Ահասարսուռ դեպք Արագածոտնի մարզում. որդին ծեծել, ապա խեղդամահ է արել տարեց մորը
թեգերը:
ծեծ, Ոստիկանություն, Շուշան Պետրոսյան

Գլխավոր թեմաներ