05:34 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2129 0 0

Ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի սահմանային անվտանգության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Սահմանների անվտանգությամբ անհանգստացած սյունեցիները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ 

Տեղում գտնվող ոստիկանության Կապանի վարչության պետ Զորիկ Վարդանյանը փորձում է բանակցել քաղաքացիների հետ, որ գոնե ճանապարհի մի կողմը բացեն, քանի որ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Նա նշեց, որ քաղաքացիներին հուզող հարցերին պետք է պաշտպանության նախարարությունը պատասխանի։

«ՊՆ-ն հեչ բանի պետք չի, հիմա ինչի՞ ես եկել այստեղ, մեկը ես՝ քո երեխու համար եմ եկել ստեղ կռիվ տալիս։ Ես գյուղում գերեզման ունեմ, թուրքը սնայպերով խփում է իմ գերեզմանին։ Ես երաշխիքներ եմ ուզում, որ վաղը կամ մյուս օրը թշնամին այս ճանապարհի վրա չի կրակի, որովհետև տարիներ առաջ դրա փորձը կար, երբ կրակում էին, մարդ գողանում»,- վարչության պետին ասաց ցուցարարներից մեկը։

Հարությունյանը մեկնել է Սյունիք, սահմանապահ զորքերը տեղակայվում են ՀՀ սահմանի երկայնքով

Մյուս ցուցարարն էլ, որն ամենայն հավանականությամբ զինվորական էր, վարչության պետին ասաց, որ իրենք չեն եկել սոցիալական խնդիր բարձրացնելու, այլ եկել են սահմանների անվտանգության մասին երաշխիքներ պահանջեն, իսկ դա այսօր բոլորի խնդիրն է։

«Ռուսը մեր բարեկամն է, թեկուզ իրենց ենք խնդրում, որ էս հարցը լուծեն, եթե մերոնք չեն կարողանում որևէ լուծում տալ»,- ասաց տղամարդը։

Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարարության մեջ ասվում էր, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները դրա մասին չեն վկայում։

Ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի։ Այս պահին տեղում ոստիկաններ կան, որոնք փորձում են բանակցել նրանց հետ, որպեսզի ճանապարհը բացվի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան

Ըստ թեմայի

Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ
Հարությունյանը մեկնել է Սյունիք, սահմանապահ զորքերը տեղակայվում են ՀՀ սահմանի երկայնքով
Բացի Որոտանից, ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Սյունիքի այլ բնակավայրերում. մարզպետ
թեգերը:
Սահման, Բողոքի ակցիա, Սյունիք

Գլխավոր թեմաներ