15:18 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
121440

Բարձրաստիճան զինվորականները հասարակությանը կոչ են անում սթափ նայել օրեցօր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին` կարևորելով երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Արցախի զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են «հայրենիքում ստեղծված տագնապալի իրավիճակին»։

Հայտարարությունը ստորագրած գեներալները կարևորել են պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության, պետության անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը։

«Սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին: Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու բանակը իրենց ուժերի լարումով կանգնեցին հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը»,– ասված է հայտարարության մեջ։

Այդ գեներալն առնվազն կիսում է պատասխանատվությունը. Փաշինյանն արձագանքեց Մովսես Հակոբյանին

Բարձրաստիճան զինվորականները հասարակությանը կոչ են անում սթափ նայել օրեցօր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին` կարևորելով երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:

«Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ` պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության»,– ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ հայտարարությոսւնը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Արցախի հերոս, ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ինչպես նաև գեներալ-գնդապետ Միքայել Գրիգորյանը, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյանը, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, գեներալ-մայոր Վլադիկ Հովհաննիսյանը, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանն ու գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը։

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

Ըստ թեմայի

Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար
Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը
Անհետ կորածների ծնողները մեղադրում են գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին
Գեներալները պե՞տք է խոսեն. փորձագետը` իրականության ու պետական գաղտնիքի բացահայտման մասին
թեգերը:
Մովսես Հակոբյան, Սեյրան Օհանյան, հայտարարություն, գեներալ, Զինված ուժեր

Գլխավոր թեմաներ