23:36 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
69300

Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի մոտակայքում անհետացած շիրակցի տղաների ծնողները դժգոհ են պատկան մարմինների լռությունից։ Նրանք չգիտեն անգամ` իրենց երեխաները շրջափակման մեջ են, թե գերի են ընկել։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ–ն պատրաստ է երկուշաբթի ընդունել գերության կամ շրջափակման մեջ գտնվող գյումրեցի տղաների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման առաջարկն այսօր հարազատներին փոխանցեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց:

Депутат НС Карен Саруханян на встрече с родственниками пленных военнослужащих (19 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան

Սարուխանյանը նշեց, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժեցին փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ վաղը` դեկտեմբերի 20–ին, կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները:

Նշենք, որ պատգամավորի հետ հանդիպումը կայացավ այսօր ուժ երեկոյան Շիրակի մարզպետարանում: Հանդիպմանը ծնողներն իրենց անվստահությունը հայտնեցին բոլոր այն կառույցներին, ու պատկան մարմիններին, որոնք մինչ այս անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում:

«Մենք մեր տղաների մասին ավելի շատ ադրբեջանական լրատվամիջոցներից ենք տեղեկություն իմանում: Նույնիսկ մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ տեղեկություն չի տվել այս 62 երեխեն գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով են նայում: Մինչև հիմա ինչո՞վ էիք զբաղված։ Եթե կարող եք օգնել, մեր տղաների մասին ինֆորմացիա տալ, ասեք, եթե չէ, ինչի եք գալիս հանդիպման: Յարեն մենակ տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին »,-նշեցին հարազատները՝ դիմելով պատգամավորին:

Պատգամավորն էլ վստահեցրեց՝ գործ արվում է, բայց ամեն ինչ չէ, որ բարձրաձայնել է պետք:

Հիշեցնենք, որ Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյան կապի բոլոր միջոցներից զրկված ու անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները:

Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին:

Դեկտեմբերի 16–ին տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նույն օրը հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և հաջորդ առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Նրանք և բազմաթիվ շիրակցիներ մարզում ճանապարհներ էին փակել ի նշան բողոքի։ 

Հավելենք` մամուլում օրեր առաջ տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

Ըստ թեմայի

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին
Արցախի նախագահն անդրադարձել է Խծաբերդի ուղղությամբ հայ զինծառայողների գերի ընկնելու դեպքին
Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են
Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կորածներից 73–ի ճակատագիրն է անհայտ. Արցախի ՊՆ
թեգերը:
Պատգամավոր, կամավոր, շրջափակում, գերի, Խծաբերդ, Հին Թաղեր

Գլխավոր թեմաներ