17:35 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
149 0 0

Հանրահավաքի կազմակերպիչների պահանջը, որ «Իմ քայլի» պատգամավորները ներկայանան հրապարակ, չի կատարվել, սակայն նրանք չեն պատրաստվում հետ կանգնել իրենց մտադրություններից։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա անող ընդդիմադիր ուժերը պատրաստվում են գիշերն անցկացնել հենց Հանրապետության հրապարակում։ Այդ մասին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք «Իմ քայլին» ժամանակ էինք տվել մինչև ժամը 18։00-ը ներկայանալ հրապարակ և քննարկել հետագա անելիքները։ Նրանք չեկան և մենք էլ պատրաստվում ենք այստեղ մնալ այնքան, մինչև մեր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը կկատարվի»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` հաղթանակը շատ մոտ է և պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ունենան «Առանց Նիկոլ Հայաստան»։

ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանն էլ, դիմելով ոստիկաններին, հորդորեց չխանգարել հրապարակում վառարաններ տեղադրելուն, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցները չմրսեն։ Նա խոստացավ չաղտոտել քաղաքը։

Հանրահավաքն այս պահին շարունակվում է, բողոքի ակցիայի կազմակերպիչները ելույթներով են հանդես գալիս։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին

Ըստ թեմայի

Ընդդիմությունը երթ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր
Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք սկսեց. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հանրապետության հրապարակ, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ