00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդ է ծեծել, ուրիշի գույքը փորձել է գրավ դնել. ՔԿ–ն՝ Առուշանյանի գործի մասին

Բաժանորդագրվել
Գորիս համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ առաջադրված մեղադրանքները լրացվել են։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրգործից։

 Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել

Մասնավորապես, Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով Գորիսի ղեկավարի պաշտոնը, փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կողմից, առանց պայմանագրի, ընդերքի օգտագործմամբ, կազմակերպել և ղեկավարել է առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

«Առուշանյանը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիսի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի։ Հաղթող է ճանաչվել իր ազգականը, որից հետո համայնքի ղեկավարի որոշմամբ հողամասն օտարվել է, և գյուղատնտեսական նշանակության վարելահողը սեփականաշնորհվել է Առուշանյանի ազգականի անվամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

2019-ի հունիսին Առուշանյանի նույն ազգականի անվամբ հիմնադրվել է ՍՊԸ, որը փաստացի պատկանում է համայնքի ղեկավարին և կառավարվել է վերջինիս կողմից:

Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՍՊ ընկերությունը, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության, օրենքների խախտմամբ, 2019-2020թթ. ընթացքում Վերիշենի տարածքում՝ համայնքին պատկանող 10 275,8մ2, այլ անձանց պատկանող ընդհանուր 9309,8մ2, ազգականի անվամբ հաշվառված և ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողամասերում Առուշանյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրություն։ Այսինքն` իրականացվել է ընդհանուր 15 382մ2 ծավալով ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանում, վերամշակում՝ այդ կերպ համայնքի և հասարակության օրինական շահերին և շրջակա միջավայրին պատճառվել է 619,232 դրամի, իսկ անձանց և պետությանը՝ 16,867,785 դրամի վնաս:

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
«Ոչ միայն իմ պաշտպանյալն է, այլև հրամանատարը». Առուշանյանի պաշտպանները չգիտեն` որտեղ է նա

Բացի այդ, Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33 մլն դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊԸ աշխատակցին։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

«Մինչ այս պահը դիմում չենք ստացել». ՔԿ նախագահի տեղակալն ազատվե՞լ է պաշտոնից

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխանձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիսում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը, գրավադրել նշված բնակարանը։ Սակայն գրավի առարկան չբավականացնելու, ինչպես նաև աշխատակցի կողմից իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառով հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին աշխատակիցն իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել է վերջինիս։ Սա զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Առուշանյանի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ նա նախ գլխով հարվածել է նրա քթին, ապա՝ ձախ աչքի շրջանին։

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
«Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք, Նիկոլ». Առուշանյանը` ճանապարհին ադրբեջանական դրոշների մասին

ՔԿ–ն նշում է նաև, որ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և դիտավորությամբ փորձել է կազմակերպել հավաք, ինչը տարածվել է նաև լրատվամիջոցներով: Ըստ հրապարակման՝ համայնքի ղեկավարը Գորիս համայնքի ազգաբնակչությանը կոչ է արել 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 06:00-ին, համայնքի Գ.Տաթևացու անվան հրապարակից ավտոերթով մեկնել «Սյունիքի դարպասներ» կոչվող տարածք և արգելել վարչապետի մուտքը Սյունիք։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Ա.Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությունը), 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը), 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչությունը) , 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին բերման էին ենթարկել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Նա այսօր ազատ արձակվեց, քանի որ դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր համարել։

Լրահոս
0