10:45 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
394 0 0

Խաչատուրովի հետ ոստիկանները բերման են ենթարկել նաև Զինավոր Մեղրյանին ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի որդուն։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը կառավարության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն ՝ Իգոր Խաչատուրովին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Խաչատուրովի հետ ոստիկանները բերման են ենթարկել նաև Զինավոր Մեղրյանին ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի որդուն։

Sputnik Արմենիային ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այս պահին ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել բողոքի ակցիայի 69 մասնակից:

Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ շտապօգնության աշխատակիցները տեղում օգնություն են ցուցաբերել մեկ ոստիկանի և բողոքի ակցիայի մեկ մասնակցի: Ոչ ոք չի հոսպիտալացվել։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր ժամը 10-ից շրջափակել էր կառավարության գլխավոր մասնաշենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։

Կառավարական ավտոմեքենաները ճեղքում են ցուցարարների շղթան. տեսանյութ

Սակայն դա նրանց չհաջողվեց, ու ժամը 11-ին կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

Ըստ թեմայի

Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին
Ոստիկանությունը պատնեշ է կազմել կառավարության շենքի շուրջ. ընդդիմությունը «կօգնի» նրանց
Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին
թեգերը:
Բողոքի ակցիա, Ձերբակալություն, ոստիկան, որդի, Յուրի Խաչատուրով

Գլխավոր թեմաներ