16:18 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
26210

Մշակույթի նախկին նախարարը հետախուզման մեջ է, իսկ Արմեն Սմբատյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման համար որպես մեղադրյալ է նեգրավվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Մեղադրանք է առաջադրվել նաև Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

«Հ.Պ.-ն 2006թ. զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և հանդիսացել «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը։ ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը ՀԿ նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ դարձրել է ՀԿ–ի սեփականությունը»,–նշված է հաղորագրության մեջ։

Այնուհետև 201մլն դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված ՀԿ–ի խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊԸ կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը։ Դրանից հետո այն դարձրել են նշված ՍՊԸ սեփականություն և, նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում, ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը։ Նրանք այդկերպ փորձել են բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հասմիկ Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ ՀԿ նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20մլն դրամի չափով:

Հիշեցնենք, որ Աբովյան 3-ում գտնվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության՝ նախկին ԱՕԿՍ-ի շենքը. այն համարվում է պատմամշակութային հուշարձան։

«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1915-ին՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով։ Շենքի նախագծումն ու կառուցումն իրականացրել է Բորիս Մեհրաբյանը։ Կառուցումից հետո շենքի առաջին հարկում բացվել է Երևանի առաջին մասնավոր հիվանդանոցը՝ վիրաբուժական, ակնաբուժական գծով։ Շենքը 1944-ից է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և բարեկամության հայկական կազմակերպության»՝ ԱՕԿՍ-ի կառույցի վերածվել։

Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ըստ թեմայի

Հասմիկ Պողոսյանը վերադառնում է. նա խորհուրդներ կտա նախագահին
Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը
Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»
թեգերը:
Արմեն Սմբատյան, Մեղադրանք, Նախարար

Գլխավոր թեմաներ