09:54 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Քաղաքացիները փակել էին Երևանի Տիգրան Մեծ, Ամիրյան և Նալբանդյան փողոցները` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փողոցներում բողոքի ակցիա անող և փողոցները փակող քաղաքացիներից 17-ին ոստիկանություն են տարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից։

Քիչ առաջ անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում Երևանի Տիգրան Մեծ, Ամիրյան և Նալբանդյան փողոցներում. քաղաքացիները փակում էին փողոցը` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանները 5 րոպե տվեցին քաղաքացիներին փողոցները բացելու համար, որից հետո սկսեցին բերման ենթարկել նրանց։

Նշենք, որ բողոքի ակցիա անողները հայտնեցին, որ միանում են Հանրապետության հրապարակում նստացույց անողներին։

Միաժամանակ, Երևանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա էին անում անհետ կորածների ծնողները` «ԿԱՄազ»–ներով փակելով փողոցը։ Նրանք պահանջում էին, որպեսզի իշխանությունը գործուն քայլեր ձեռնարկի իրենց զավակներին գտնելու համար։

Ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել. ցուցարարները միացան նստացույց անողներին

Նրանք, սակայն, քիչ առաջ բացեցին Բաղրամյան պողոտան` ասելով, որ Փաշինյանը խոստացել է վաղն առավոտյան իրենց ընդունել։ Այս բողոքի ակցիայի որևէ մասնակից բերման չի ենթարկվել։

Ըստ թեմայի

Ոստիկանությունը բերման է ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Ո՞վ է պահպանում մեր դիրքերը Դավիթ Բեկ գյուղի մոտ. նոր սահմանի և սահմանապահի լուսանկարները
Ո՞ր վնասվածքների դեպքում զինվորները կարող են օգտվել աջակցության միջոցառումից
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բողոքի ակցիա, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ