09:35 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Ամասիայի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար՝ հիշեցնելով, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Գորիսից Կապան հասնելու համար այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ. Աբրահամյան

Ըստ թեմայի

Ձնահավաք մեքենաներ կա՞ն. քաղաքացիները բողոքում են, քաղաքապետարանը բացատրում է
Երևանի քաղաքապետարանն ուզում է «Զվարթնոց» տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել
Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է դարձել. ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում
թեգերը:
ձմեռ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Ճանապարհ

Գլխավոր թեմաներ