08:53 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
152 0 0

Ըստ ԶԼՄ-ի՝ Արմեն Գրիգորյանին խաղից հանելու ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Իմ քայլը» նրան հրավիրել է ԱԺ և փակ նիստում հորդորել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեև պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվելով մի քանի պատգամավորների «շանտաժին», թե կմիանան անվստահություն հայտնողների բանակին, եթե ԱԽՔ-ին ազատի, նրան չազատեց պաշտոնից, սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը հասունանում է, գրում է «Հրապարակը»։

Սորոսական պատգամավորների պահանջով այդ հարցի լուծումն ընդամենը հետաձգվել է, բայց չի փակվել։ Հիմա, երբ Փաշինյանին հաջողվել է «Իմ քայլում» որոշակի կայունություն հաստատել, նա այլևս չի վախենում այդ մեկ տասնյակի չափ պատգամավորներից։

Արմեն Գրիգորյանին խաղից հանելու ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Իմ քայլը» նրան հրավիրել է ԱԺ և փակ նիստում հորդորել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, քանի որ նա ևս տապալել է իր գործառույթները և չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:

«Հրապարակը» նշում է նաև, որ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքներում, ինչպես Փաշինյանն ասաց՝ «ցավոտ» գործընթաց է գնում, Փաշինյանի գրպանային պատգամավորներից մեկը պատասխանատվության սլաքներն ուղղեց ԱԽՔ-ի կողմը՝ դժգոհելով պետական մարմինների և մասնավորապես ԱԽՔ-ի անգործությունից ու հող պատրաստելով այս պաշտոնանկության համար:

Հետպատերազմյան իրավիճակի «հմայքը». այս իշխանությունը կարո՞ղ է որակապես նոր բանակ ստեղծել

Ըստ թեմայի

Արմեն Գրիգորյանն արձակուրդ է գնում
Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. ԱԽ քարտուղար
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստում խոսել է պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին
թեգերը:
Անվտանգության խորհրդի քարտուղար, Արմեն Գրիգորյան

Գլխավոր թեմաներ