09:22 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2466 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցը կառավարության շենքի դիմաց նկատել էր մի տղամարդու, որի ձեռքի ցուցանակին գրված էր. «Կօգնեմ վերադարձնել գերիներին։ Անվճար»։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Գերիների ու անհետ կորած անձանց հարցերով զբաղվում է հատուկ այդ նպատակով ստեղծված, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը։

Սակայն երեկ Sputnik Արմենիայի թղթակցի ուշադրությունը գրավել է կառավարության շենքի դիմած կանգնած մի տղամարդ` «Կօգնեմ վերադարձնել գերիներին։ Անվճար» ցուցանակով։ Հաշվի առնելով՝ որքան նուրբ ու ցավոտ է գերիների վերադարձի հարցը հայ հասարակության համար, փորձեցինք հասկանալ՝ ինչ կապ ունի այդ տղամարդն այդ գործընթացի հետ։

Ցուցանակի վրա WhatsApp-ում հեռախոսահամար էր նշված։ Զանգահարեցինք այդ համարով, տղամարդը ներկայացավ որպես իրավապաշտպան Դավիթ Հարությունյան։ Նա վերջերս է Ռուսաստանից Հայաստան եկել։ Պարզվեց, որ Հարությունյանը ոչ մի կապ չունի գերիների հարցերով զբաղվող խմբի աշխատանքների հետ։

Հարցին՝ ինչպես է նա պատրաստվում օգնել՝ տղամարդն ասաց․ «Ռուսաստանի օրենսդրական իշխանության ներկայացուցիչների՝ պատգամավորների միջոցով»։ Հարությունյանը կարծում է, որ իր գործողություններն ու միջոցներն ավելի արդյունավետ կարող են լինել, քան կառավարության ձեռնարկած քայլերը։ Նա մտադիր է շարունակել միայնակ ակցիաները։

Շահարկումներից խուսափելու համար դիմեցինք նաև իրավապահ մարմիններին՝ տեղեկանալու, թե արդյո՞ք Հարությունյանի նախաձեռնության մասին ահազանգ ստացել են։ Պարզվեց՝ ոչ ոք ոչինչ չգիտի։

Դիմեցինք նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, քանի որ հենց նա է ղեկավարում գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցով միջգերատեսչական հանձնաժողովը։

Активист с плакатом на площади Республики (24 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ակտիվիստը ՀՀ կառավարության դիմաց. 24.12.20

Փոխվարչապետի խորհրդատու Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գերիների վերադարձի հարցով կարող է զբաղվել միայն միջգերատեսչական հանձնաժողովը, որում ներառված են համապատասխան կառույցների ներկայացուցիչներ։

Հունանյանի խոսքով՝ հանձնաժողովում կա թեժ գիծ, որին կարելի է զանգահարել տեղեկություն ստանալու կամ տրամադրելու համար։ Նա կոչ արեց չվստահել այն մարդկանց, որոնք գերիներին վերադարձնելու կասկածելի առաջարկներ են անում ու նույնիսկ դիմել իրավապահ մարմիններին՝ հաշվի անելով հարազատների ու մտերիմների համար այդ հարցի նրբությունը։

Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 28-ը հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրի

Նշենք՝ Հանձնաժողովից բացի գերիների վերադարձի հարցով զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ռուս խաղաղապահ զորախմբի աջակցությամբ։ Գերիների առաջին խումբը Երևան է հասցվել հենց Երևան-Բաքու-Մոսկվա պայմանավորվածության հիման վրա։

Ըստ թեմայի

Քաղաքացիական 60 անձ զոհվել է. Բեգլարյանն ասաց` 40 անհետ կորածներից մի մասին էլ սպանել են
Ակնկալում ենք կոնկրետ պատասխաններ. անհետ կորած զինվորների ծնողներին կընդունի վարչապետը
Արցախում 537 անհետ կորած զինծառայողի գտնելու համար դիմել են ռուս խաղաղապահներին
թեգերը:
Բողոքի ակցիա, ՀՀ կառավարություն, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, տղամարդ, անհետ կորած, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ