09:45 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Cooking Buddies Club ինստագրամ-հաշվում աշխարհի տարբեր ծայրերից երեխաները կիսվում են իրենց բաղադրատոմսերով  և ցուցադրում, թե ինչպես են պատրաստում այս կամ այն կերակրատեսակը։ Էջը համակարգում է Ջեյմի Օլիվերը, նա ինքն էլ ստեղծել է փոքրիկ խոհարարների մանկական ակումբը։

Հայտնի անգլիացի շեֆ-խոհարարն անձամբ է առանձնացնում իր հավանած բաղադրատոմսերը։ Դեկտեմբերին մեծագույն գովասանքի է արժանացել էդուարդ անունով տղան. նա լոլիկով ձվածեղի պատրաստման վիդեո-դաս էր հրապարակել։ Պարզ բաղադրատոմսն ու փոքրիկի խարիզման գրավել էին Ջեյմիին, և նա բարձր է գնահատել տղայի խոհարարական տաղանդն ու անկաշկանդ անգլերենը։

Հիանալի հայկական ծվածեղի պատրաստումը Էդուարդից ընդամենը

Ձեզ անհրաժեշտ է

  • 1 ձու
  • 1 լոլիկ
  • Համեմ
  • Լավաշ

Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լոլիկը կտրատեք և լցրեք թավայի մեջ։ Ավելացրեք հարած ձուն, աղ և պղպղեղ՝ ըստ ճաշակի։ Զգուշորեն տեղափոխեք ափսեի մեջ, ավելացրեք կտրատած համեմը՝ այն յուրահատուկ համ ու թարմություն է տալիս։ Ուտեստը պետք է մատուցվի լավաշով։  

View this post on Instagram

A post shared by Jamie Oliver (@jamieoliver)

Ըստ թեմայի

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս
Ինչ էին հայերը մատուցում Վարդավառին. սիրված տոնի 5 ավանդական ճաշատեսակի բաղադրատոմս
Ինչ պատրաստել Զատկի սեղանի համար. 5 բաղադրատոմս մեր նախնիներից
թեգերը:
տեսանյութ, բաղադրատոմս, Ձվածեղ

Գլխավոր թեմաներ