10:25 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
853 0 0

Գագիկ Սուրենյանի գրառման համաձայն` Հայաստանի որոշ հատվածներում գիշերը -20-ից -25 աստիճան է եղել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Անցած գիշեր Հայաստանի ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը, Սիսիանը, Վարդենիսը, Ծաղկահովիտը , Տաշիրը և Ապարանը։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա Facebook–ի իր էջում գրել է, որ Աշոցքում -25 աստիճան է գրանցվել, Սիսիանում ու Վարդենիսում` -22, Ծաղկահովիտում , Տաշիրում և Ապարանում` -20–ից -21։

Սուրենյանի գրառմանը հաջորդել են օգտատերերի մեկնաբանությունները։

«Բա Շիրակը։ Լվացքը լարին չհասցրած` արդեն սառած էր»,– գրել է մեկը։

«Ապակիներին կպնեինք, կտրաքեր։ Շատ ցուրտ գիշեր էր»,– ավելացրել է երկրորդը։

Շատերին մտահոգել է հատկապես սահմանին կանգնած զինվորների վիճակը` ո՞նց են դիմանալու ցրտին...

ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը նվազելու է 5-6 աստիճանով։

586 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ըստ թեմայի

Շուռնուխ գյուղից ոչ մի հատված Ադրբեջանին դեռ չի հանձնվել. գյուղապետ
Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ
Ադրբեջանցիները Եղցահողից 4 կմ հեռու են քաշվել․ Շուշիի շրջանի գյուղերում հանգիստ է
թեգերը:
ցուրտ, Գագիկ Սուրենյան, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ