08:35 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
312 0 0

Գարեգին Բ–ի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հորդորում է պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից։

«Վերջին օրերին հայոց եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր աթոռում ստացվել են եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և ազգային եկեղեցին պաշտպանելու կոչեր: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր սուրբ եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից»,– նշված է տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ–ի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:

Հիշեցնենք` սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, որ կիրակի` դեկտեմբերի 27-ին, Էջմիածնում կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա է իրականացվելու:

Պարգև սրբազանը վերադարձել է արտերկրից. նրան ընդունել է Գարեգին Բ–ն

Ըստ թեմայի

Արամ Ա Կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան

Գլխավոր թեմաներ