11:54 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել և հայտնել` պատերազմի օրերին վիրավորներին օգնության էին շտապում նաև մեր ուղղաթիռները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սանիտարական ավիացիան փրկել է տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր` տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Նա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ուղղաթիռն օդ բարձրանում հերթական վիրավորին օգնության հասնելու համար։

Հիշեցնենք` պատերազմական օրերին` նոյեմբերի 3-ին, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սանավիացիան համալրվել է ևս մեկ ուղղաթիռով: Այսինքն` այս պահին ունենք արդեն 3 ուղղաթիռ։

Չինաստանից Հայաստան է գալիս թթվածնի արտադրության կայանների հերթական խմբաքանակը

 

Ըստ թեմայի

Ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել. սրճարաններում ծխելը կարգելվի բոլորին
Շտապօգնությունը համալրվել է 67 ավտոմեքենայով, դրանցից 5-ը կհատկացվեն Արցախին
Զինծառայողների մարմինների ճանաչման ընթացքում տեղի են ունեցել սխալ նույնականացումներ
թեգերը:
ուղղաթիռ, Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ