16:28 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37501

Այրվածքաբան Կարինե Բաբայանը պատմել է այրվածքներ ստացած զինծառայողների բուժման ընթացքի, նրանց կյանք վերադարձնելու ու անցած դժվարությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրից`սեպտեմբերի 27–ից, Այրվածքաբանության ազգային կենտրոնն ընդունել է տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մոտ 130 զինծառայողի, հիմա նրանցից ընդամենը 2-ն են կենտրոնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի այրվածքաբան Կարինե Բաբայանը։

«Պատերազմի ողջ ընթացքում մոտ 130 զինծառայողներ են մեզ մոտ ստացիոնար բուժում ստացել։ Ունեցել ենք մոտ 30 հիվանդներ, որոնք ախտորոշվել են մեր կենտրոնում, ստացել են խորհրդատվություն, և մենք նրանց ուղղորդել ենք այլ բուժկենտրոններ։ Այսօրվա դրությամբ այրվածքներով հիվանդներից 2–ն են մնացել կենտրոնում, մնացածին տուն ենք ուղարկել գրեթե լավացած»,– ասաց Բաբայանը։

Այրվածքաբանի խոսքով`երբ զինծառայողի մոտ համակցված տրավմա է եղել, օրինակ` այրվածք և թոքերի կամ գլխուղեղի վնասվածք, ու կյանքին վտանգ է սպառնացել, ապա նա տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց, իսկ իրենք գնացել են այդ բուժկենտրոն`վիրակապել ու խորհրդատվություն ապահովել։

Բժշկի խոսքով`հետայրվածքային սպիների բուժման համար 12-18 ամիս է պահանջվում։

«Այրվածքների վերքերը լավանալուց հետո հիվանդները մոտավորապես 10-12 ամիս մեր հսկողության տակ են լինում։ Նրանք հիվանդանոցից դուրս են գրվում, բայց 2 օրը մեկ (խորը այրվածքների դեպքում) կամ շաբաթը մեկ գալիս են խորհրդատվության։ Ասում ենք, թե ինչ պետք է անեն, ինչ ֆիզիոթերապևտիկ միջոցների դիմեն, քանի որ կարող են առաջանալ տարբեր տեսակի շարժողական խանգարումներ, քոր, մաշկի գերաճ։ Պետք է ազդել այդ սպիների վրա, որպեսզի կարողանանք մեր զինվորներին ինչ–որ բանով օգնել` մասնավորապես կանխարգելենք սպիացումը, որոշակի չափով շարժումների սահմանափակումը»,–նշեց այրվածքաբանը։

Նա վստահեցրեց, որ բոլոր հիվանդների մոտ էլ դրական դինամիկա կա, անգամ կարելի է ասել` շատ լավ վիճակում են։

«Դուրս գրվածները 99 տոկոսով վերքեր չունեն, իսկ եթե կան, ապա կետային են, և դրա համար իրենք գալիս են վիրակապության։ Հիվանդների 60-70 տոկոսն արդեն կարող է ինտեգրվել հասարակության մեջ, վերադառնալ աշխատանքի»,–ասաց բժիշկը։

Ինչ վերաբերվում է ֆոսֆորային այրվածքներին, ապա Բաբայանը նշում է, որ առաջին մեկ ամիսը բոլոր բժիշկները կասկածներ ունեին, որ գործ ունեն քիմիական այրվածքների հետ, որովհետև դրանք նման չէին սովորական այրվածքներին։

«Երբ տեսանյութեր հայտնվեցին թշնամու կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին, մտածեցինք` գուցե ֆոսֆորային այրվածքներ են։ Սկսեցինք հետաքրքրվել, քանի որ ֆոսֆորային այրվածքների դեպքերը շատ քիչ են աշխարհում։ Դիմեցինք արտերկրում աշխատող մեր գործընկերներին, նրանք մեզ ֆոսֆորային այրվածքների վերաբերյալ պրոտոկոլ ուղարկեցին, որտեղ գրված էր, թե այրվածքների վերքերն ինչ տեսք ունեն, ինչ լաբորատոր հետազոտություն կարող են ունենալ և ինչ դժվարություններ են առաջանում բուժման ընթացքում»,–ասաց այրվածքաբանը։

Նրա խոսքով` ծանոթանալով պրոտոկոլին` հասկացել են, որ գործ ունեն ֆոսֆորային այրվածքի հետ, ուստի խնդրել են արտերկրից հատուկ սև լամպ ուղարկել։

Անհետ կորած ու գտնված 6 զինծառայողներից 5-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն

«Հատուկ լույսի տակ կարողացանք այրվածքների մակերեսին, գլխի վրա հայտնաբերել սպիտակ ֆոսֆորը։ Դեռ բազմաթիվ հետազոտություններ պիտի արվեն, այդ թվում` հյուսվածքաբանական, որպեսզի վերջնական հաստատվի, որ այրվածքները սպիտակ ֆոսֆորի հետևանք են»,– նշեց մասնագետը։

Այս ընթացքում կենտրոնում 9 զինծառայողի մահ է գրանցվել։ Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է եղել, մի քանիսը` ամպուտացված, բացի այդ, վերքային մակերեսն այնքան մեծ է եղել, որ անհամատեղելի են եղել կյանքի հետ։

Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ

Ըստ թեմայի

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է
«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը
թեգերը:
Այրվածքաբանության ազգային կենտրոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ