16:04 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
227010

Ամենատոնական և վիտամիններով հարուստ մրգի օգուտներն ու վնասները՝ Sputnik-ի նախատոնական հատուկ հոդվածում։

Մշտադալար բույսի պտուղները՝ մանդարինները, առաջին անգամ հայտնվել են Չինաստանում, այնուհետև տարածվել բոլոր եվրոպացիների սեղաններին։

Հետաքրքիր է, որ ժամանակի ընթացքում գունեղ և հյութեղ մրգի հետ կապված առանձին ավանդույթ է ձևավորվել։ Չինաստանում ամեն տարի Ամանորին հյուրերը տանտերերին երկու մանդարին են բերում, իսկ դուրս գալիս փոխարենը երկու այլ մանդարին են ստանում։ Դա համարվում է բարգավաճում և հարստություն մաղթելու յուրօրինակ տարբերակ։

Եվ ուրեմն ո՞րն է «մոգական» և յուրաքանչյուր ամանորյա սեղանի մրգի օգուտն ու վնասը՝ կարդացեք Sputnik-ի հատուկ հոդվածում։

«Բարի» մանդարինը

Մանդարինները մեծ քանակությամբ օգտակար թթուներ են պարունակում և իսկական բնական հակաօքսիդանտներ թաքցնում։ Ձմռանը ցիտրուսները լրացնում են վիտամինների պակասն ու ամրացնում իմունիտետը՝ շնորհիվ ասկորբինաթթվի մեծ չափաբաժնի։

Մանդարինն անփոխարինելի օգնական է մրսածության դեմ պայքարում․ կեղևը հեշտությամբ հեղուկացնում է լորձը և թեթևացնում հազի նոպաները։ Բացի այդ, այս միրգը հիանալի ջերմիջեցնող է, արագացնում է ոչ միայն մրսածության, այլև գրիպի բուժումը։

Մանդարինի յուղը հայտնի է լիցքաթափող և հանգստացնող ազդեցությամբ, վերացնում է սթրեսը, լավացնում քունը և ընդհանուր առմամբ օրգանիզմի ինքնազգացողությունը։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Եվ չնայած շաքարի բավական լուրջ քանակին` մանդարինն օգնում է քաշի նվազեցմանը և ցածր կալորիականություն ունեն։ Բջջանյութն ու պեկտինը խթանում են մարսողական գործընթացներն ու նյութափոխանակությունը։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում

«Չար» մանդարինը

Ինչպես և բոլոր ցիտրուսները, մանդարինը ևս կարող է ալերգիա առաջացնել։ Պետք է սահմանափակել դրա քանակը, չի կարելի մանդարին տալ մինչև երեք տարեկան երեխաներին։

Միրգը կարող է գրգռել ստամոքսը, ուստի ստամոքսի խոց, բարձր թթվայնություն կամ գաստրիտ ունեցողներին խորհուրդ չի տրվում մանդարին ուտել։

Ցավոք, այս մրգի մասին պետք է մոռանան նաև նրանք, ովքեր տառապում են հեպատիտով, լեղապարկ ու երիկամի հետ կապված խնդիրներ ունեն, այն կարող է վնասել լյարդը։

Զգույշ պետք է լինեն նաև բոլոր նրանք, ովքեր հետևում են սննդակարգին․ գունեղ ու հյութեղ մանդարինը գրգռում է ախորժակը։ Հենց այդ պատճառով մանդարին պետք է ուտել ոչ թե սոված փորին, այլ կուշտ ճաշից կամ ընթրիքից հետո։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում
թեգերը:
օրգանիզմ, մանդարին

Գլխավոր թեմաներ