22:28 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
133610

Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ այժմ ոստիկանները ոչ միայն ապօրինի հրամաններ, այլև քմահաճույքներ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են, ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն էին։ Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Անդրադառնալով Շուշիում ոստիկանների մահվան մասին վերջին օրերի աղմկահարույց տեղեկություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ինքն այդ հարցում պահանջատեր է։

«Ես եղել եմ այնտեղ, ես գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Դրա պատասխանները պահանջելու եմ ուշ, թե շուտ. կարծում եմ՝ շուտ։ Չէի ասի՝ խաբեությամբ տարել են։ Բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում, մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկաններ են ծեծում, դա այդ հոգուն փառավորվելու շարունակությունն է։ Ինձ պետք է պատասխան տան, որովհետև իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,–ասաց Գասպարյանը։

Նա նաև ընդգծեց, որ զոհված ոստիկաններին գաղտագողի են հուղարկավորել։

Քանի՞ ոստիկան է զոհվել արցախյան պատերազմի ընթացքում. ՀՀ ոստիկանությունը ցանկ է հրապարակել

«Ավելին ասեմ, դեռ մի կողմ, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց ռազմական, զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գաղտագողի են հուղարկավորել։ Կարծում եմ՝ ամբողջ համակարգի համար պետք է վիրավորական լինի։ Նույնիսկ անունները չեն ասել»,– ասաց նախկին ոստիկանապետը։

Անդրադառնալով վերջին օրերին ուժային կառույցների աշխատանքին, Գասպարյանը շեշտեց, որ դրանք պետք է լինեն իրենց տեղում և գործեն օրենքի սահմաններում։

Նրա խոսքով` այժմ ոստիկանները ոչ միայն ապօրինի հրամաններ, այլև քմահաճույքներ են կատարում։

Գասպարյանը անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու համար 5 միլիարդ դոլարի առաջարկություն է արվել Ադրբեջանի կողմից։

«Ես գիտեմ, որ 6 միլիարդ է, գիտեմ, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ 6 միլիարդի խոսակցությունը եղել է, եղել է և երկրորդ, և երրորդ նախագահների ժամանակ։ Դրան հավատալ կամ չհավատալու խնդիր չկա, պետք է քննություն լինի։ Ակնկալում եմ, որ դատախազությունը պետք է ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե քմահաճույքներով»,–ասաց նա։

Հիշեցնենք` Արցախյան պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում հրետակոծության զոհ է դարձել ավելի քան 20 ոստիկան։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Արցախում մարտական գործողություններին հերթափոխով մասնակցել է ոստիկանության 6200 աշխատակից, 200-ը վիրավորվել են, 65-ը՝ զոհվել։ Զոհվածներից 38-ը ոստիկանության զորքերի ծառայողներ էին, 27-ը՝ կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Ոստիկանության ևս վեց աշխատակից անհետ կորած է համարվում։

Լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Ըստ թեմայի

Ոստիկանությունը պատնեշ է կազմել կառավարության շենքի շուրջ. ընդդիմությունը «կօգնի» նրանց
Հայրենիքի փրկության շարժման ու ոստիկանության թվերը տարբեր են. քանի մարդ է բերման ենթարկվել
Երևանում բողոքի ակցիայի ժամանակ կոտրվել է ոստիկանի ոտքը, ցուցարարը ձերբակալվել է
թեգերը:
Արցախյան պատերազմ, Վլադիմիր Գասպարյան, ոստիկան

Գլխավոր թեմաներ