16:59 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
977 0 0

Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարևոր իրադարձությունները հիշելու և եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ...
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:

Օդապարուկները անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:

Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին դրանք կբարձրացվեն երկինք:

Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին

Ստեփանակերտի քաղաքապետարնը մաղթում է, որ 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ու վարձկանների օգտագործմամբ հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ 44-օրյա պատերազմում հրադադար հաստատվեց նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունի մոտ 5000 զոհ։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ
Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի տեղադրվելու
Գյումրիում էլ տոնածառ չեն դնի, միակ զարդարանքը կլինի գրությունը
թեգերը:
Ամանոր, օդապարիկ, Ստեփանակերտ, Երևան

Գլխավոր թեմաներ