09:48 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Ձվերով լի ավտոմեքենան արդեն իսկ ոստիկանություն են տարել։ 15 անձ բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի մոտ այսօր «Իմ քայլի» պատգամավորներին ձվերով հարվածելու միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

«Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին նախապես իրենց հետ բերել և Երևանի Դեմիրճյան փողոցում կայանել են հավկիթներով լցված ավտոմեքենա։ Նրանք իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման են ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնողները ձվերով հարվածեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին` նրան անվանելով «դավաճան»։ Իշխանական պատգամավորը զայրացավ ու պատասխանեց. «Դավաճանը մերդ ա, լակոտ»: Ցուցարարն էլ ավելացրեց. «Դավաճանը հերդ ա»։ Հետո հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին:

Եվս մեկ տհաճ միջադեպ էլ գրանցվեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու ցուցարարների միջև։ Քաղաքացիները նրան ևս հարվածեցին ձվերով։ Գաբրիելյանը մեքենայից դուրս եկավ ու հայհոյանքներով հարձակվեց ակցիայի մասնակիցների վրա՝ բռունցքներով հարվածելով նրանց:

Արման Թաթոյանն արձագանքել է ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի ու հակաիրավական է համարում բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ անձից ու համոզմունքներից:

Բողոքի ակցիա իրականացնողներից 8-ը բերման են ենթարկվել. ոստիկանություն

Ըստ թեմայի

Հայհոյանք ու ձվեր. ԱԺ-ի մուտքի մոտ միջադեպ գրանցվեց
«Հայաստանում Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել». Վազգեն Մանուկյան
Անպատժելիության մթնոլորտի հետևանքը. ի՞նչ են սպասում իշխանականներն ընդդիմությունից
թեգերը:
հավկիթ, ձու, Անդրանիկ Քոչարյան, Սիսակ Գաբրիելյան, Քրեական գործ, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ