00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

© Photo : provided by Sargis MeliqsetyanВаге Меликсетян во время застолья
Ваге Меликсетян во время застолья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկ Վահե Մելիքսեթյանը պատերազմի օրերին ոչ միայն վիրավորներին էր օգնության հասնում, այլ նաև կռվում էր, զինվորների մարտական ոգին բարձրացնում։ Բազում կյանքեր փրկած բժշկին, սակայն, թշնամու գնդակը չխնայեց։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Պատերազմի օրերին բազմաթիվ կյանքեր փրկած դեղագետ Վահե Մելիքսեթյանը զոհվելուց րոպեներ առաջ էլ հասցրել է փրկել զինվորներից մեկի ոչ միայն կյանքը, այլև տեսողությունը։ Վահեի եղբայրը` Սարգիս Մելիքսեթյանը, տեսակցել է վիրավոր վերջին զինվորին, որին Ջրականում (Ջաբրայիլում) փրկել է Վահեն։

Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը

Զինվորը պատմել է` հոկտեմբերի 8-ին, երբ հայկական կողմը հակահարձակման էր անցել տեղի բարձունքներից մեկը հետ վերցնելու համար, աչքի շրջանում վիրավորում է ստացել, և Վահեն շտապել է օգնության։ Զինվորը խնդրել է աչքերը չվիրակապել, որպեսզի տեսնի շուրջը և գիտակցությունը չկորցնի։ Սակայն Վահեի փորձն այլ բան է հուշել։ «Ինձ քո աչքերը պետք են»,–ասել է ու վիրակապել զինվորի աչքերը, որպեսզի նա չզրկվի տեսողությունից։ Վահեն հրահանգել է տղային հոսպիտալ տեղափոխել, իսկ ինքը նորից բարձունք է մագլցել մյուս վիրավորներին օգնության հասնելու` իմանալով, որ այնտեղ թեժ մարտեր են` դեմ դիմաց։ Հակառակորդի գնդակից, սակայն, Վահեն զոհվել է, իսկ զինվորը, որի աչքն էր վիրավորվել, պահպանել է տեսողությունն ու արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից...

© Photo : provided by Sargis MeliqsetyanՎահե Մելիքսեթյան
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց - Sputnik Արմենիա
Վահե Մելիքսեթյան

Վահեն բանակ է զորակոչվել 2018-ի դեկտեմբերին, երբ արդեն ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս էր, հայցորդ։ Վահեին զորակոչել են և տարել Սանասար (Կուբաթլու)։ Վահեն չնայած դեղագետ էր, սակայն այնտեղ նաև վիրավոր զինծառայողներին է օգնության հասել։

«Ժամանակին Վահեն շատ է դիմել ՊՆ, որ իրեն զորակոչեն, սակայն նրան չէին տանում, քանի որ մասնագիտությունն այնքան էլ «պետքական» չէ բանակի համար։ Մեզ համար Վահեի զորակոչվելը շոկ էր. նա արդեն գիտական կյանք էր մտել` դասավանդում էր ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով։ ԵՊԲՀ ռեկտորը և մենք նամակ գրեցինք ՊՆ, որպեսզի նրան գոնե մոտ մի տեղ բերեն, որպեսզի հասցնի գիտական կոչում ստանալուն պատրաստվել»,–պատմեց Սարգիսը։

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

ՊՆ դիմումները մերժվել են` պատճառաբանելով, որ մոտակա զորամասերում այլևս տեղ չկա։ Սարգիսն ասում է` ոչ մեկի դեմ ոչինչ չունի, սակայն այդ ժամանակ պարզել են, որ մոտակա հոսպիտալներից մեկում ծառայության է անցել հայտնի երգիչ Արամ MP3-ն։ Վահեի ընտանիքը դատարան է դիմել` նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին դատի տալով այն բանի համար, որ լինելով դեղագետ` Վահեն բանակում ստիպված էր բժշկի գործունեություն ծավալել։

© Photo : provided by Sargis MeliqsetyanՎահե Մելիքսեթյանն ընտանիքի հետ
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց - Sputnik Արմենիա
Վահե Մելիքսեթյանն ընտանիքի հետ

Սարգիսը պատմում է, որ Վահեն ինքն էլ չէր ուզում բժշկի դերը ստանձնել, քանի որ միշտ ասում էր, որ եթե վիրավորներից որևէ մեկին ինչ-որ բանի լինի, հետագայում ինքն իրեն է մեղադրելու, չի ներելու իրեն։ Վահեի գործով հայցը դեռ դատարանում է։

Վահեն երազում էր Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու մասին, որպեսզի հիվանդանոցներում հաստիք հատկացնեն մասնագետի համար, որը կվերահսկեր բժշկի նշանակած դեղերը։ Վահեն նաև մի դեղի վրա էր աշխատում, որը պետք է գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքները չեզոքացներ։

Վահեն հասցնում էր նաև վազքով զբաղվել` բարեգործական մարաթոնների մասնակցել, դաշնամուր նվագել։ Սարգիսն ասում է, որ եղբայրն ամենաշատն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսն» էր սիրում նվագել, սակայն այնպիսի ստեղծագործություն չկար, որ չկարողանար կատարել։ Նվագել Վահեն շատ էր սիրում, և անգամ երբ բանակից արձակուրդ էր գալիս, տան անդամների հետ մի քիչ շփվելուց հետո գնում և դաշնամուրի առաջ էր նստում։

© Photo : provided by Sargis MeliqsetyanՎահե Մելիքսեթյանը ծառայակիցների հետ
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց - Sputnik Արմենիա
Վահե Մելիքսեթյանը ծառայակիցների հետ

Վահեն միջակություն չի սիրել և ամեն ինչ փորձել է անթերի անել` դպրոցը գերազանց է ավարտել, իսկ բժշկական համալսարան վճարովի հիմունքներով է ընդունվել միայն 0.5 բալի տարբերությամբ։ Վահեն իր գործն անթերի էր անում նաև կռվի դաշտում, ավելին, նա ոչ միայն վիրավորներին էր օգնության հասնում, այլ խրամատներից դուրս չէր գալիս և մյուսների հետ հավասար կռվում էր։

«Վահեի մարտական ընկերներն ասում են, որ շատ էր քաջալերում նրանց, իր ունեցած–չունեցածը տալիս մյուսներին։ Երբ հարցրել են, թե ուր է իր սաղավարտը, զրահաբաճկոնը, «արդարացել» է, թե վիրավոր տեղափոխելիս դրանք ծանր են, և առանց դրանց ավելի հարմար է օգնության հասնել։ Նա խրամատում գտնվող իր ընկերներին նաև տարատեսակ պատմություններ է պատմել ու չի թողել գիշերը քնեն, որ չմրսեն՝ թոքաբորբ ընկնեն»,–պատմեց Սարգիսը։

Հայաստանում բժիշկների զորահավաք է հայտարարվում

Իսկ այդ օրերի մասին Վահեն եղբոր հետ հեռախոսազրույցներում մանրամասներ չի հայտնել, միայն ասել է, որ շատ բան ունի պատմելու, բաներ, որ չի էլ պատկերացնի Սարգիսը։ Իսկ երբ վերջինս հիշեցրել է, որ գոնե պետք է վիրավորներով զբաղվի և բոլորի փոխարեն քայլեր չանի, փորձի նաև իր մասին մտածել` Վահեն պատասխանել է, թե չի կարող այդպես վարվել։ «Չեմ կարող էս երեխեքին մենակ թողնել։ Չեմ կարող վախկոտի պես ապրել»,–եղբորն ասել է Վահեն։

© Photo : provided by Sargis MeliqsetyanՎահե Մելիքսեթյանը հանգստի ժամանակ
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց - Sputnik Արմենիա
Վահե Մելիքսեթյանը հանգստի ժամանակ

Սարգիսն ասում է` բարձունքը, որի համար նաև Վահեն է պայքարել ու կյանքը տվել, մի քանի ժամ է միայն հայկական կողմի ձեռքում եղել։ Այժմ էլ այն Ադրբեջանի վերահսկողության տակ է (Ջրականը գրավել է թշնամին)։ Վահեի եղբայրն այժմ ներքին ընդվզում ունի, քանի որ իր համար երազանքի պես մի բան էր` գնալ և այդ բարձունքի վրա նստել, Վահեի ընկերների հետ զրուցել մարտի դաշտում եղբոր անցկացրած օրերից...

Ի դեպ, Վահեի մասին հարցազրույցն անցկացնում ենք եղբոր գրասենյակային տարածքում, որտեղ դաշնամուր էր դրված։

Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

Սարգիսն այժմ որոշել է Վահեի կիսատ թողած գործերը կյանքի կոչել` դաշնամուր է նվագում, պատրաստվում հիմնադրամ բացել։ Հիմնադրամը կլինի հենց Վահե Մելիքսեթյանի անվամբ, որի միջոցով կփորձեն կլինիկական դեղագործությունը զարգացնել։

Լրահոս
0