09:47 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում և Ռուսաստանում հանրային առողջության ապահովման։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ–V» պատվաստանյութը ստացած մարդկանց շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել և բոլորի ինքնազգացողությունը լավ է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մեկ անգամ ևս կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութի դերն ու նշանակությունը՝ Առողջապահության նախարարությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը վարակիչ հիվանդությունների, այդ  թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրում հանրային առողջության ապահովման»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ:  

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ էին ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

Ալինա Նիկողոսյանը նոյեմբերի 23-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանին տրամադրված «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն մի քանի կամավորների պատվաստելու համար։

Դեկտեմբերի 3–ին հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարն առաջինն է պատվաստվել ռուսական դեղամիջոցով։

Ըստ թեմայի

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին
«Նա անձամբ կհայտնի». Պեսկովը` Պուտինի պատվաստման մասին
Նախադեպը չունեցող զանգվածային պատվաստում Եվրոպայում. տարբեր ու զարմանալի մոտեցումներ
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ

Գլխավոր թեմաներ