10:53 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

«Վիշապ» կոմիքսի գլխավոր հերոսը Հայկն է։ Ստեղծագործական թիմը, որի կազմում է նաև ArmComedy-ի համահեղինակ և վարող Նարեկ Մարգարյանը, հուսով է, որ սուպերհերոսը կսիրվի։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայ երեխաներն առաջին անգամ հայկական սուպերհերոս կունենան «Վիշապը» կոմիքսի տեսքով: Այսօր տեղի ունեցավ կոմիքսի շնորհանդեսը, որը վարում էր պատկերապատման համահեղինակ Նարեկ Մարգարյանը։ Նա խոստովանեց, որ կոմիքսների սիրահար է, իսկ հայ սուպերհերոսի ստեղծումը աշխատանքային շատ լավ փորձ է եղել։

Дети на презентации комикса Дракон (30 декабря 2020). Еревaн
© Photo : EMIN_BAGHAJYAN
Շնորհանդես

«Իհարկե, համաշխարհային ճանաչում ունեցող սուպերհերոսները շատ են, նրանց առաջմղման համար ծախսվում են միլիոնավոր դոլարներ, սակայն մեր հայ «Վիշապը» նույնպես մրցակցային է, քանի որ երեխաները կարդալիս հասկանալու են, որ սուպերհերոսը մեզանից մեկն է, ապրում է Երևանում, գործողությունները, արկածները տեղի են ունենում մեր հարազատ քաղաքում, օրինակ՝  Կասկադում, սուպերհերոսի խնդիրները նույնպես վերցված են մեր կյանքից, ոչ թե, օրինակ, Սարդ-մարդու խնդիրներն են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարգարյանը:

 

Արցախում ավելացել են երեխայի ծննդյան ու խնամքի նպաստները

Հայկական առաջին սուպերհերոս ունենալու գաղափարի հեղինակները պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանն են, հետո նրանց է միացել ArmComedy-ի համահեղինակ և վարող Նարեկ Մարգարյանը, որն էլ դարձել է կոմիքսի հեղինակը, իսկ նկարիչն Անդրանիկ Ասատրյանն է:

Презентация комикса Дракон (30 декабря 2020). Еревaн
© Photo : EMIN_BAGHAJYAN
Շնորհանդես

«Վիշապ» կոմիքսի գլխավոր հերոսը Հայկն է: Նրա կյանքում պարբերաբար տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հետևանքով ինքն իրեն դժբախտ է համարում: Այդ դժվարություններին դիմակայելու հարցում նրան օգնում է մտերիմ ընկերը՝ Գոռը, որն ունի հենաշարժողական խնդիրներ և տեղաշարժվում է սայլակով:

Презентация комикса Дракон (30 декабря 2020). Еревaн
© Photo : EMIN_BAGHAJYAN
Կոմիքսի շնորհանդես

Կոմիքսի պրոդյուսերական թիմի մտահղացմամբ՝ հենաշարժողական խնդիրների միջոցով հստակ ուղերձ են հղում երեխաներին, որ չնայած որոշակի սահմանափակումներ ունենալուն՝ կարելի է ապրել լիարժեք կյանքով:

 

«Կարծում եմ, որ սուպերհերոսը կսիրվի, քանի որ նա մեզանից մեկն է, գործողություններն էլ կատարվում են մեր հարազատ քաղաքում: Մեր բալիկներին անհրաժեշտ էր ունենալ նոր, հայկական սուպերհերոս, չէ՞որ մեր երեխաները սիրում և կրկնօրինակում են օտար սուպերհերոսներին, իսկ հայկականը չունեն: Նման դեպքերում առաջին քայլը կոմիքսի ստեղծումն է»,- մեզ հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արման Միտոյանը:

Նշենք, որ կոմիքսը հնարավոր է ձեռք բերել բոլոր գրախանութներում։

Հայաստանում գտնվող արցախցի աշակերտներին ամանորյա նվերներ կբաժանվեն

Ըստ թեմայի

Ի՞նչ նվերներ են ուզում արցախցի երեխաները Ձմեռ պապից. տեսանյութ
Ռուս երեխաները 1.5 հազար բացիկ ու 1.2 հազար խաղալիք են նվիրել արցախցի դպրոցականներին
Երգչուհի Լիլուն ամուսնու ու երեխաների հետ նոր լուսանկար է հրապարակել
թեգերը:
երեխա, կոմիքս, Հայաստան

Գլխավոր թեմաներ