00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից

© Sputnik / Armenuhi Mkhoyan"Нестандартный" Новый Год арцахцев в селе Торос (27 декабря 2020). Ширакская область
Нестандартный Новый Год арцахцев в селе Торос (27 декабря 2020). Ширакская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնից ու տեղից զրկված արցախցիների համար պարզապես օր ու ամսաթիվ է փոխվում։

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Շիրակի մարզի Թորոսգյուղում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների համար այս Նոր տարին տարբերվում է մյուսներից:

Թեև այստեղ նրանց ջերմությամբ են շրջապատել, սակայն տոնական տրամադրություն չկա: 8 ընտանիք՝ 30 անձ է այստեղ ժամանակավոր բնակվում: Ասում են՝ նույն տնից չենք, նույն հալից ենք. բոլորն էլ արդեն Ադրբեջանին անցած բնակավայրերի նախկին բնակիչներն են:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրցախցի երեխան Թորոսգյուղում
Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից - Sputnik Արմենիա
Արցախցի երեխան Թորոսգյուղում

«Ամեն տարի Նոր Տարին մեծ շուքով նշել ենք՝ գիշերը 12-ին հրավառությամբ ու տոնախմբությամբ, բայց այս տարի... Այսքան զոհ, մենք էլ՝ տնից ու տեղից զրկված՝ ինչ Նոր տարի, պարզապես օր ու ամսաթիվ է փոխվում»,-արցունքն աչքերին Sputnik Արմենիայի թղթակցին պատմում է Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղի բնակչուհի Ալինա Վարդանյանը նշելով՝ այս տարի տոնական տրամադրությունից զրկվել են նաև երեխաները.

© Sputnik / Armenuhi MkhoyanԱլինա Վարդանյան
Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից - Sputnik Արմենիա
Ալինա Վարդանյան

«Երեխաները խնդրում են. «Մա՛, բա տոնածառ», բայց իրենց էլ կհասկացնենք, որ այս տարի այդ ամենը չի լինի»:

Նախկինում դեկտեմբերի 25-ից Ամանորին պատրաստվող Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակչուհի Ռոզա Կարապետյանն ասում է. «Այս տարի ընդհանրապես տրամադրություն չկա: Կորուստն ու ցավը մեծ է»,-ավելացնելով՝ ճիշտ է, այս տարի ո՛չ տոնական սեղան, ո՛չ տոնակատարություն չի լինի, բայց երեխաներին Ձմեռ պապիկին նամակ գրել չեն արգելել: «Գրել ու դրել են բարձերի տակ, ասում են՝ Ձմեռ պապին կգա կտանի»:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌոզա Կարապետյանը երեխաների հետ
Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից - Sputnik Արմենիա
Ռոզա Կարապետյանը երեխաների հետ

«Ի՜նչ նոր տարի, ինչ բան: Անցած տարիներին էնպիսի տեղ էինք ապրում, որ ոչ մի խնդիր չկար օրը տոն դարձնելու ՝ սեփական այգու բերք ու բարիքը լիքը, խոզն էլ հետը պահում էինք ու դեկտեմբերի 27-ին մորթում: Մեր քրտինքով ստացած բարիքով մեծ սեղան էինք գցում, միայն կոնֆետն էինք գնում, իսկ այս տարի ով սիրտ ու հավես ունի, միայն թե երեխեքը չեն հասկանում՝ թրթռում են ու տոն ուզում»,-ասում է Լաչինի շրջանի Վուրգավան գյուղի բնակչուհի Կաքավ Հակոբյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿաքավ Հակոբյանը թոռնիկի հետ
Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից - Sputnik Արմենիա
Կաքավ Հակոբյանը թոռնիկի հետ

Արցախում իրենց տարիների քրտինքը, տուն ու տեղը ադրբեջանցուն թողած, հարազատներ կորցրած ու Հայաստան տեղափոխված ընտանիքների ճակատագիրը նույնն է, մաղթանքն էլ՝ խաղաղություն լինի, և որ ոչ մի կին իր ամուսնուն, երեխան՝ ծնողին, իսկ ծնողն էլ երեխային չկորցնի:

Լրահոս
0