13:57 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
288 0 0

Բաղմանյանը համարվում է բանակի ամենաազդեցիկ գեներալներից մեկը: Մամուլում նրա անունը շարունակաբար կապվում էր այս կամ այն քրեական պատմության կամ բիզնեսների հետ:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն այսօր՝ դեկտեմբերի 31-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մարտի 22–ին՝ երեք տարի ժամկետով, և փաստորեն ազատվել է ժամկետը լրանալուց շուրջ 3 ամիս առաջ։

Հիշեցնենք՝ Հայկազ Բաղմանյանը 2017թ-ի վերջին ազատվել էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ գեներալը զորացրման զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով:

1999 թվականից մինչև 2009 թվականը նա զբաղեցրել է նախ 5-րդ բանակային կորպուսի, ապա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները:

Բաղմանյանը համարվում է բանակի ամենաազդեցիկ գեներալներից մեկը:

Մամուլում Հայկազ Բաղմանյանի անունը շարունակաբար կապվում էր այս կամ այն քրեական պատմության կամ բիզնեսների հետ:

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվում են ՀՔԾ. դատախազություն

2010 թվականին «Հետք» պարբերականը գրեց, որ հայկական զինված ուժերի բարձրաստիճան սպան մասնակցել է քրեական աշխարհում հայտնի Արմեն Կանևսկոյի հոգեհանգստի արարողությանը: Իսկ 2014 թ․ հուլիսին հայաստանյան լրատվամիջոցներում տարածվեցին լուսանկարներ, որոնցում գեներալը պատկերված էր 150 հազար դոլար արժողությամբ, ռուսաստանյան պետհամարանիշներով Porsche Panamera մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած: Նույն լուսանկարներում բարձրաստիճան սպային ուղեկցում էր նույնպես թանկարժեք՝ Toyota Land Cruiser մակնիշի մեկ այլ ավտոմեքենա:

Ըստ թեմայի

Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով
ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագիր են ընդունել
Բաղմանյան Հայկազը «արժանի տղա է». Սեյրան Սարոյանը նրա «չարաշահումներին» չի հավատում
թեգերը:
գեներալ, շտաբ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ