09:09 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1717)
105 0 0

Ծառայությունը կաշխատի 8033 հեռախոսահամարով, Beeline-ի հաճախորդների համար՝ անվճար:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է 8033: Ինչպես հայտնում են նախարարությունից, շտապօգնության ծառայության որակի բարձրացման և բժշկական օգնություն տրամադրելու նպատակով հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։ 

531 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Այն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում:

Նշենք որ մինչև այժմ կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումը իրականացվում էր շտապօգնության 103 ծառայության կողմից:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1717)

Ըստ թեմայի

Բելգիայում ծերանոցի 18 բնակիչ է մահացել կորոնավիրուսով հիվանդ Ձմեռ պապի այցից հետո
Առաջիկա օրերին պոլիկլինիկաներում կորոնավիրուսի նմուշառումը կոնկրետ ժամերի է իրականացվելու
Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը
թեգերը:
կորոնավիրուս, շտապօգնություն

Գլխավոր թեմաներ