15:58 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
131 0 0

ԱԻն–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից

Ըստ թեմայի

Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին
Գորիսում 2021թ-ի առաջին ծնունդը հերոս նահատակ Արթուր Հովհաննիսյանի որդին է
«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ
թեգերը:
վարորդ, Ճանապարհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ