08:40 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
959 0 0

Վաթինյանն իր կինոմտածողությունն ու կինոընկալումն է դրել մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Խաթաբալան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Կյանքից հեռացել է տաղանդաշատ կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում սեփական ձեռագիրը թողած արվեստագետ Ռուդոլֆ Վաթինյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։

Վաթինյանն այս տարվա մայիսին կդառնար 80 տարեկան։

Նրա ուղին անցել է մոսկովյան հեղինակավոր կինոինստիտուտից՝ ՎԳԻԿ-ից մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն տարիներ, երբ ստեղծագործական կյանքը արվեստագետի սկզբունքների դրսևորման ուրույն ճանապարհ էր:

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, միության վարչության, կինոհանրության անունից խորապես ցավակցում ենք Ռուդոլֆ Վաթինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, բարեկամներին:Հանգչիր խաղաղությամբ, սիրելի գործընկեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ճանաչված կինոօպերատորի անունն ուղղակիորեն շաղկապված է հայ կինոյում հավերժորեն մնացած անհատականությունների՝ Յուրի Երզնկյանի, Կարեն Գևորգյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց ու նրանց կերտած ֆիլմերի ստեղծագործական ուղու հետ՝ այդ ընթացքում թողած եզակիորեն տարբերվող ձեռագրով, արվեստային մտահղացումներով:

Վաթինյանն իր կինոմտածողությունն ու կինոընկալումն է դրել մի շարք ֆիլմերում` «Խաթաբալա», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Շեկ ինքնաթիռ», «Խոհարարները եկել են մրցույթի», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիշերում առկայծող կրակը», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Քրմուհին» և այլն:

Ըստ թեմայի

Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. տղան մահացել է, հայրն ու եղբայրը հիվանդանոցում են
60 նոր դեպք, 8 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
թեգերը:
ֆիլմ, Մահ

Գլխավոր թեմաներ