22:35 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
131030

Հոգևորականի խոսքով՝ իշխանության ձգտելը վատ բան չէ, բայց կարևոր է այն, թե արդյո՞ք բարի են այն երազանքները, որոնք ցանկանում են կյանքի կոչել իշխանության գալով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում վեհափառ հայրապետի` Գարեգին Բ–ի մասնակցությամբ տարվա առաջին պատարագը մատուցվեց։ Արարողությունից հետո պատարագիչ հոգևորականը դիմեց հավատավոր ժողովրդին՝ խոսելով իշխանության մասին։

«Այս աշխարհում մարդկության համար ամենացանկալի, ամենաերազելի, ամենաղձալի իրողությունն իշխանությունն է, իշխանություն ունենալն է։ Վա՞տ է իշխանություն ունենալը։ Իհարկե ոչ»,- նշեց նա։

Նա շեշտեց՝ իշխանությունը մի գործիք է, որով մենք փորձում ենք գաղափարից դեպի իրականություն, դեպի նյութականը բերել մեր տեսիլքները, երազանքները։ Կարևորն այն է, թե արդյո՞ք բարի են մեր երազանքներն ու տեսիլքները, որոնք փորձում ենք կյանքի կոչել։

Նա մեջբերեց ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու խոսքերը. «Իշխանությունը կարող է փրկել աշխարհը, իշխանությունը կարող է փրկել երկրները, սակայն այն բարի՞ է, թե՞ ոչ»։

«Երբ մենք նայում ենք մեր ողջ պատմությանը, համաշխարհային պատմությանը, տեսնում ենք, որ այն իշխանության պայքար է՝ գաղափարախոսությունների, իշխանությունների պայքար է, և այս պայքարը գնում է ամբողջ աշխարհում։ Սակայն մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, որ մարդիկ իշխանության են ձգտում ոչ թե նրա համար, որպեսզի ավելի լավը դարձնեն մեր այս կյանքը, այլ որպեսզի բավարարեն իրենց ցանկությունները, հաճույքները»,- նշեց հոգևորականը։

Նա մատնանշեց, որ մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանության եկած մարդիկ սանձազերծում պատերազմներ և դրանք անվանում «հանուն խաղաղության», մարդկանց տնանկ են դարձնում, թալանում և հայտարարում` «հանուն հավասարության և բարօրորության է դա», մարդիկ բռնանում են իրենց եղբայրների իրավունքի վրա և արդարանում, թե «նրանց ազատությունն են պաշտպանում» և իրենց հռչակում են բարերաներ, այս երկրի խաղաղարարներ։

Հոգևորականի խոսքով՝ այդ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց որպես ընծա տրված իշխանության շնորհիվ իրենց քույրերն ու եղբայրներն ավելի լավ ապրեն, աշխարհն ավելի լավը դառնա։

«Նրանք ուզում են, որ մենք տեսնենք իրենց աչքերով, լսենք իրենց ականջներով, խոսենք այն, ինչ իրենք են ուզում և անենք այն, ինչ իրենց կամքն է մեզ թելադրում։ Սակայն այս իրողությունը քրիստոնեության համար խորթ է։ Եվ ահա այս իշխանության այլասերված օրինակն ունենալով էր, որ առաքյալները եկան և Քրիստոսին հարցրին՝ ո՞վ է իրենցից ավագն ու ո՞վ պետք է առաջնորդ լինի։ Քրիստոսն ասաց՝ ով ուզում է ավագը լինել, պետք է կրտսերը լինի և ով առաջնորդ է, պետք է ծառա լինի»։

Հոգևորականի խոսքով՝ ճշմարիտ իշխանության հենց այս բանաձևն է, որը Տերը մեզ տվեց։ Սա կրոնական ճշմարտություն չէ, այլ ապրված իրողություն։

Ինչու ընդդիմությանը չհաջողվեց շատ հարցերում հասնել հաջողության. քաղտեխնոլոգի դիտարկումները

Նա շեշտեց՝ այսօր, երբ մեր երկիրը ցավերի և դժբախտության մեջ է, երբ մեր երկրում տիրում է հուսահատության ոգին, մենք իրապես սիրո, խնամքի և պատասխանատվության կարիք ունենք։ Մենք պետք է շտապենք օգնության, պատասխանատու լինենք մեկմեկու հանդեպ։

«Հեշտ է սիրել հզոր, ամուր, հարուստ հայրենիք, որովհետև այդ ժամանակ հայրենիքը քո կարիք չունի, այդ ժամանակ դու շատ քիչ բան կարող ես անել հայրենիքիդ համար։ Սակայն ճշմարտությամբ հայրենիքը քո կարիքն այնժամ ունի, երբ մերժված է, ապականված է, մոռացված է և անարգված։ Այսօր, սիրելի եղբայրներ և քույրեր, մեր հայրենիքը մեր կարիքն ունի»,- նշեց նա ու կոչ արեց միավորել ուժերը՝ դուրս բերելու հայրենիքն այս դժվարությունից։

Հոգևորականը կոչ արեց հավատավոր ժողովրդին` միասնական աղոթք բարձրացնել առ Աստված, որ նա պարգևի մեզ իմաստուն, աստվածավախ, ծառայասեր առաջնորդներ, «որոնք նախապես կգիտակցեն մեր ազգի շահը, ինչ է իսկապես ուզում այս երկիրն ու հավատավոր ժողովուրդը, և կառաջնորդնե մեզ խաղաղության և աստվածասիրության ճանապարհով»։

Հիշեցնենք՝ տեր Սահակ քահանա Գալստյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով հունվարի 3-ին` առավոտյան 9:30-ին, հավաքվել Էջմիածնում՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար բողոքի ցույց անցկացնելու նպատակով։ Դրան ի պատասխան տարբեր քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ կոչ էին արել միավորվել բողոքի ցույցը խափանելու և եկեղեցին պաշտպանելու համար։ Այսօր վաղ առավոտից Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու և ի աջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի։

Պատարագին մասնակցելու նպատակով Սուրբ Գայանե եկեղեցի ժամանած վեհափառ հայրապետը դեպի եկեղեցի քայլեց քաղաքացիների ուղեկցությամբ՝ օրհնություն բաժանելով հավաքվածներին։

Ըստ թեմայի

Երկնառաք աղոթք. Սրբազանը. Օրվա կադր
Միասնական աղոթք հանուն հաղթանակի ու խաղաղության. խոսուն լուսանկարներ
«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում
թեգերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, աղոթք, Իշխանություն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Գլխավոր թեմաներ