08:51 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (996)
92 0 0

Հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, բացի այդ, երկու տարի առաջ նա երրորդ անգամ սրտամկանի ինֆարկտ է տարել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է։ Նրան տեղափոխել են Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոն՝ կորոնավիրուս ախտորոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է ABC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Քինգ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։

Նշվում է, որ 87-ամյա հաղորդավարը նախօրեին COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:

Հեռուստաընկերությունում նշում են, որ Քինգին մեկուսացրել են։ Հարազատները նրան այցելել չեն կարող։

Քինգը տառապում է շաքարային դիաբետով և հիվանդ սիրտ ունի: 2019 թվականին նա երրորդ անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Հայտնի հաղորդավարի առողջությունը խաթարել է նաև ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը. մահացել են 65-ամյա որդին՝ Էնդի Քինգը և 52-ամյա դուստրը՝ Չայա Քինգը: Էնդիի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել, իսկ Չայայինը՝ քաղցկեղը։

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները

Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

Կորոնավիրուսոտ 2020–ը. ինչ հետք թողեց վարակը տարածաշրջանում

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (996)

Ըստ թեմայի

Կորոնավիրուս, պատերազմ. 2020-ի Հայաստանն ու Արցախը ներկայացնող լուսանկարները
Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը
Կորոնավիրուսով հիվանդների համար բացվել է շտապօգնության նոր ծառայություն
թեգերը:
Լարի Քինգ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ