17:39 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2121 0 0

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ եթե պատերազմի ժամանակ WhatsApp-ի հայկական հաշիվների հանդեպ հարձակումները թիրախային էին, ապա այժմ տասնապատկվել են։ Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պաշտպանել WhatsApp–ի հաշիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ադրբեջանցիները փորձում են գողանալ WhatsApp-ի հայկական հաշիվները։ Այս մասին իր բլոգում պատմում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և ցույց տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները դա անում` SMS-հաղորդագրություն են ուղարկում հայկական համարներին՝ խնդրելով տրամադրել ուղարկված 6-նիշանոց կոդը, հետո ներողություն են խնդրում, թե իբր սխալվել են։

«Ասելու են՝ իբր հաշվի վերականգնման համար է։ Բնականաբար, ոչ մի դեպքում ոչ մի կոդ պետք չէ ոչ մեկին ասել։ Սակայն միայն դա չէ, կարող եք պաշտպանել ձեր պրոֆիլը առհասարակ կոտրվելուց՝ միացնելով two-step verification ֆունկցիան», - ասում է Մարտիրոսյանը և ցույց տալիս տեսանյութում՝ ինչպես է պետք դա անել։

Նրա խոսքով՝ այդ ֆունկցիայի շնորհիվ ոչ ոք չի կարողանալ գողանալ ձեր WhatsApp պրոֆիլը, և անգամ եթե դուք փոխեք ձեր հեռախոսը, պետք է նախ pin-կոդ հավաքեք, որը ունեք միայն դուք։

Խաղաղություն ամեն գնով. ինչպես է պաշտոնական լրահոսի «լոքդաունից» օգտվում թշնամին

Տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է, որ եթե պատերազմի ժամանակ WhatsApp-ի հայկական պրոֆիլների հանդեպ հարձակումները թիրախային էին, ապա այժմ դրանք տասնապատկվել են։

«Հնարավոր չէ իմանալ՝ ինչու են պետք հայկական հաշիվները։ Գուցե խաբելու կամ վախեցնելու, գուցե ուղղակի քանակ հավաքելու համար», - ասում է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար, Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև ՀՀ ՊՆ–ից։

Փակե՞լ, թե՞ ոչ, կամ ինչպես «Ֆեյսբուքը» հօգուտ Արցախի ծառայեցնել

 

Ըստ թեմայի

Հայկական բջջային հավելվածը կօգնի առաջին բուժօգնություն ցուցաբերել
Պատերազմի ավարտին չենք հասել. 2021-ին նոր կիբեռհարձակումներ են սպասվում
թեգերը:
Սամվել Մարտիրոսյան, WhatsApp, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ