15:50 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14410

Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում. դրանք խորհրդանշում են աստվածային լույսն ու օրհնությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Տեղեկությունը հայտնում է Qahana.am-ը։

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը`դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան, պահոց շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, և շարունակվում կեսգիշերից հետո:

«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Դա խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:

Կաթողիկոսը եկեղեցի եկավ մի քանի ոստիկանի ու հավատացյալների մեծ խմբի ուղեկցությամբ

Ըստ թեմայի

Կալիֆոռնիայի եկեղեցիներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կան վիրավորներ
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի
Արա Այվազյանը լը Դրիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերիներից և եկեղեցիներից
թեգերը:
Հիսուս Քրիստոս, պատարագ, Եկեղեցի

Գլխավոր թեմաներ