08:45 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1709)
308 0 0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 324–ով և դարձել 160544։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 մարդ, կատարվել է 600306 թեստավորում, առողջացել են վարակվածներից 145759-ը։ Գրանցվել է մահվան 2878 (+14) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով ու դարձել 692։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։  Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1709)

Ըստ թեմայի

Կորոնավիրուս, պատերազմ. 2020-ի Հայաստանն ու Արցախը ներկայացնող լուսանկարները
Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը
թեգերը:
հիվանդություն, Մահ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ