09:10 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
433020

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեբանական կերպարն ու ըստ դրա` վերլուծել նրա գործողությունները:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Եթե Փաշինյանն ունենար պարկեշտության մի փոքր նշույլ, նա պիտի բացեր իր անցյալ տարվա ուղերձը, վերհիշեր իր տված խոստումներն ու այս տարվա ուղերձում ասեր՝ ներողություն, ես չկարողացա դա անել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերլուծելով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, նման հայտարարություն արեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Սա ինչի՞ մասին է վկայում. որ մարդը չունի պատասխանատվության զգացում: Այսինքն՝ Եթե նույնիսկ առօրյայում ինչ-որ մեկին խոստում ես տալիս ու չես կարողանում խոստումդ կատարել, դու պիտի ընդունես դա, ասես՝ ներողություն, ես չկարողացա»,- ասաց Նալչաջյանը:

Փոխարենը, նրա դիտարկմամբ, ՀՀ վարչապետն այս տարվա ուղերձում մարդկանց նոր խոստում է տալիս՝ 2021 թ.-ին երջանկություն մաղթելով:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին՝ հոգեբանը նշեց, որ այն ընթերցելով, ինքն իրեն «ծուռ հայելիների թագավորությունում» է զգացել:

«Այս տարի երջանկությունը լինելու է այն, որ փակվելու է դեպի Սյունիք ճանապարհը։ Դա միակ ճանապարհն է, կյանքի ճանապարհը: Տեսե՛ք, ինչ է ավերում մարդը: Արդեն մինչև Նժդեհ է գնացել–ավերում: Ոչ միայն մեր այսօրվա հերոսների արածը, այլև Լեռնահայաստանը, որ Նժդեհը փրկեց: Վերանում է մեր երկիրը: Հետո մի օր էլ կասեն՝ դե, գիտեք, ցավոտ բան է, բայց թուրքն արդեն Երևան է հասել»,- ասաց հոգեբանը:

Մասնագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի գյուղերը հանձնելով թշնամուն, Փաշինյանը խոսում է անվտանգության մասին՝ ներկայացնելով, որ այդ ամենն արվում է Հայաստանի և հայաստանցիների անվտանգությունն ապահովելու համար:

«Այսինքն՝ Կապանը հարվածի համար ամենահարմար հեռավորության վրա է, բայց մեզ ասում են՝ դա անվտանգության համար է: Աբսուրդի աշխարհում ենք ապրում, ծուռ հայելիների թագավորության»,- նկատեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանը նաև քաղաքացիներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանի գործողությունները չմեկնաբանել հոգեկան ինչ-որ հիվանդությամբ կամ այլ շեղումներով: Նրա համոզմամբ` Փաշինյանն ամեն ինչ անում է միանգամայն սթափ ուղեղով:

«Մարդը սթափ ուղեղով, մտածված ծրագիր է իրականցնում: Որ խնդիրներ կան, դա փաստ է: Մարդու այս տեսակը ցանկացած հասարակության մեջ 3% է լինում՝ խղճի զգացում, մեղքի զգացում չի ունենում: Այսպիսի մարդիկ ստախոսության վիրտուոզներ են: Անգամ կարող են մոլորության մեջ գցել այն մարդկանց, որոնք իրենցից սուտ սպասում են»,- ասաց հոգեբանը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։ Նրա խոսքով` տոների հետ կապված` մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հունվարի 2-ին նա Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ և գյուղացիներին մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հունվարի 4–ին Sputnik Արմենիային հայտնեց, որ Շուռնուխի ներքևի հատվածի 12 տներն արդեն հանձնվել են ադրբեջանցիներին։

Ըստ թեմայի

«Իր երեսին ասել եմ». ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը
Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը
«Ես իմն ասացի, նա` իրենը». Մարուքյան–Փաշինյան հանդիպումն ավարտվեց
Այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով
թեգերը:
Արցախ, Սյունիք, հոգեբան, Կարինե Նալչաջյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ