22:49 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
172 0 0

Նախարարությունից հայտնում են, որ մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 468 մարմին և խնդրում սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիների մարմինները ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այսօր կառավարության շենքի մոտ անհետ կորածների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում հնչած մեղադրանքները՝ կապված ԴՆԹ հետազոտությունների սխալ պատասխանների հետ:

«Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն է արել, մասնավորապես նշելով հետևյալը. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։ Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ այդ հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի եղել նման դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է»,- ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Որպես հիմնավորում նշվում է, որ մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածներն ուսումնասիրող սարքը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով, և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Նախարարությունը հայտնում է, որ մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 468 մարմին:

«Հաշվի առնելով, թե թեման որքան զգայուն է, այնուամենայնիվ, խնդրում ենք սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիներին ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել»,- նշում է ԱՆ-ն։

Նախարարությունն արձագանքել է նաև հայաստանյան հիվանդանոցներից զինծառայողների կորելու մասին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ևս իրականությանը չեն համապատասխանում։

«Առողջապահության նախարարությունը ծնողների հետ ուղիղ և իրավապահ մարմինների աջակցությամբ աշխատում է բոլոր առանձին դեպքերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այդուհանդերձ, առողջապահության գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը պաշտպանության նախարարությունն է, իսկ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» կրկին իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ԴՆԹ հետազոտությունները։

Բացի այդ, նրանք նաև պահանջում են գտնել արդեն Հայաստանի տարածքում կորած զինծառայողներին:

Հիշեցնենք՝ այսօր բողոքի ակցիայի մասնակից ծնողների հայտարարությամբ`ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրենց լուսանկարներ է ներկայացրել՝ հայտնելով, որ իրենց երեխաները հայաստանյան բուժհիմնարկներում են, անգիտակից վիճակում:

Բայց երեխաներին գտնելու իրենց բոլոր փորձերն անհաջողության են մատնվել: Իրենց կա՛մ ասել են, որ տվյալ բուժհիմնարկում անգիտակից զինվոր չկա, կա՛մ ասել են, թե այդ զինվորների ծնողներն արդեն գտնվել են: 

Այս խնդրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար ծնողները հանդիպում էին պահանջում առողջապահության նախարարի հետ:

Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնականը

Ակցիայի մասնակիցները հիշեցնեւմ են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ դեկտեմբերի 29-ին է հրահանգել գտնել երեխաներին: Այդ աշխատանքներում ներգրավվել է նաև ԱԱԾ-ն: Բայց մեկ շաբաթ անց ոչինչ չի արվել:

Ըստ թեմայի

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին
Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Ռուս խաղաղապահները դիմում են ստացել 540 անհետ կորած հայ զինծառայողի մասին
թեգերը:
Բողոքի ակցիա, ՀՀ Առողջապահության նախարարություն, անհետ կորած, ծնող

Գլխավոր թեմաներ