16:46 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1715)
252 0 0

ՀՀ նախագահը և նրա տիկինը շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին` Նունե Սարգսյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որոնք վարակվել են կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։

«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում էր մաղթել Արմեն Սարգսյանին։

Հիշեցնենք` հունվարի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այժմ ինքնամեկուսացել է և աշխատում է հեռավար։

Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում ընտանիքի ու թոռնիկների հետ, իսկ հունվարի 3-ին Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

309 նոր դեպք, 12 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1715)

Ըստ թեմայի

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները
Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը
թեգերը:
կորոնավիրուս, Նունե Սարգսյան

Գլխավոր թեմաներ