11:43 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
414 0 0

Գաջեթային կախվածություն ունեցող մարդու համար ավելի հեշտ է որևէ բանի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտել նշանների, «սմայլերի» միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Սմարթֆոնային կախվածությունը պարզելու մի քանի միջոց կա։ Հոգեբան Դմիտրի Սինարևը «Прайм» գործակալությանը պատմել է «մեր օրերի հիվանդության» ախտանշանների մասին։

Փորձագետը նշել է` սմարթֆոնային կախվածություն ունեցողներին նախևառաջ մատնում է այն, որ նրանք հեռախոսը միշտ պահում են ձեռքում կամ աչքի առաջ, իսկ գրելու ընթացքում սովորաբար բազմաթիվ ուղղագրական և ոճաբանական սխալներ են անում՝ հույսը լիովին դնելով իրենց գաջեթի «խելքի» վրա։

Մասնագետի խոսքով՝ ևս մեկ նշան է այն, որ այդ մարդիկ որևէ հարցում իրենց վերաբերմունքն արտահայտում են էմոջիներով ու սմայլերով։

«Մենք սկսում ենք մտածել այդ նշաններով`մեզ նեղություն չտալով աշխատել խոսքի վրա»,-նշել է Սինարևը։

Հոգեբանն ընդգծել է` այդպիսի կախվածության գլխավոր խնդիրն այն է, որ մարդը դառնում է «ծրագրավորվող» և հեշտ կառավարելի։

COVID-19-ի մուտացված շտամը մոտենում է ՀՀ սահմաններին. վարակակիրը հայտնաբերվել է Իրանում

Տարբեր երկրների հայտնի հետազոտողները մի քանի պարզ միջոց են մշակել, որոնք թույլ կտան ազատվել այդպիսի կախվածությունից։

Առաջին հերթին պետք է բոլոր հավելվածներում անջատել push-ծանուցումները։ Դա «սմարթֆոնային ասեղից» ձերբազատվելու ամենապարզ ու արդյունավետ միջոցներից է։ Բացի այդ, պետք է նվազագույնի հասցնել հավելվածների քանակը և թողնել միայն ամենաանհրաժեշտները։

Հարկավոր է սմարթֆոնով զբաղվելու կամ աշխատելու հետ կապված ժամանակային սահմանափակում կիրառել, ճամփորդության մեկնել այնպիսի վայրեր, որտեղ բջջային կապ չկա, թեկուզ մեկ օրով, հնարավորինս ավելացնել կենդանի շփումը։

Տանը պետք է սմարթֆոնը աչքից հեռու պահել՝ ուրիշ սենյակում կամ պայուսակում։ Արժե հեռախոսը սև–սպիտակ ռեժիմի դնել. այդպես էկրանի պատկերները կդառնան խամրած և պակաս գրավիչ։

Ժամացույց, հաշվիչ ձեռք բերել, սմարթֆոնով հեռուստացույց չնայել․ սրանք նույնպես կախվածությունից ազատվելու պարզ միջոցներ են։ Տարբեր սարքավորումներ հաճախ օգտագործելու դեպքում կարելի ինքնաբերաբար նվազեցնել հեռախոսի հետ անցկացրած ժամանակը։

Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին

Ըստ թեմայի

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել
«Հիստերիայի վիրուս». համավարակի թաքնված հոգեբանական ռիսկերը
Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար
թեգերը:
հոգեբան, հիվանդություն, սմարթֆոն

Գլխավոր թեմաներ