10:40 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1718)
127 0 0

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  պատասխանել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝  պատասխանելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության նախագծին։

«Կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ»,-նշված է Ալինա Նիկողոսյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սույն նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում:

ՀՀ նախագահի կինը ևս վարակվել է կորոնավիրուսով

«Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք՝ 2901 մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների՝ Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել էր, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: 

«Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»,-ի պատասխան գրել է Նիկողոսյանն ու հիշեցրել, որ ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած ողջամիտ առաջարկ։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1718)

Ըստ թեմայի

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները
Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան
Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
թեգերը:
հիվանդ, տնտեսություն, կորոնավիրուս, կարանտին

Գլխավոր թեմաներ