09:58 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, ըստ Արման Թաթոյանի, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման, և վերջ: Facebook սոցցանցի իր էջում նման հայտարարություն է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով գերիների վերադարձի թեմային։

«Բացարձակ անընդունելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին: Սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը և այլն»,–նշված է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։

Թաթոյանը հայտնել է նաև, որ այդ ամենը հոգեկան տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում մեր երկրում, և դա արվում է նպատակային:

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են ու ձերբակալված են, ըստ Թաթոյանի, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Այդ հայտարարությունները հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին:

«Նրանք կարգավիճակով գերի են և վերջ: Նույնությամբ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ»,–հավելել է Թաթոյանը։

Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելն ու դա քաղաքական նպատակներով օգտագործելու` ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն` նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայ գերիների որոշները վերադարձել են հայրենիք։ Ադրբեջանը, սակայն, չի հայտնում, թե քանի գերի ունի իր մոտ։

Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի գործընթացը. ՄԻՊ

Ըստ թեմայի

«Բոլոր գերիներին անխտիր հետ ենք բերելու». խոստանում է Արայիկ Հարությունյանը
Անհնազանդության ակցիաներ. անհետ կորածների ու գերիների ծնողները փակում են Երևանի փողոցները
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին
թեգերը:
գերի, Ադրբեջան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ