10:40 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4710

Եթե նախորդ տարիներին կատակասեր գյումրեցիները ծառայության մեջ գտնվող փրկարարների Ամանորը փորձում էի հումորով լցնել՝ ասենք Ձմեռ պապի հեռախոսահամարը հարցնելով, այս տարի միայն սահմանափակվել են խաղաղության ու անփորձանք ծառայության մաղթանքով:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցված պատահարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1–ով ավելի են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարեն Եղշատյանը։ Բայց նա շտապեց հավելել, որ այս տարի արտառոց դեպքեր չեն արձանագրվել:

Заместитель начальника спасательного управления МЧС Ширакской области Карен Егшатян
Կարեն Եղշատյանը

Նրա խոսքով` այս տարի շիրակցիների՝ ամանորյա տոներն ինչպես հարկն է չնշելը, մեկ դրական կողմ ունեցավ՝ նախորդ տարիներին հանդիպող դժբախտ պատահարները չկրկնվեցին:  «Նախորդ տարվա նման շմոլ գազի հետևանքով թունավորումների, ճայթուքների հետևանքով  վնասվածքների ու հրդեհների դեպքեր չեն եղել»,-նշում է գնդապետը: Դժբախտ պատահարներ չեն գրանցվել նաև եղանակային բարենպաստ պայմանների պատճառով՝  հիմնականում փակ ճանապարհներ, ձյունամրրիկներ չկային:

Ընդհանուր առմամբ, այս տարի ՀՀ ԱԻ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1726 զանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2789-ի փոխարեն: Այս  տարվա ընթացքում գրանցված զանգերից միայն 16-ն է եղել դեպք, որոնց փրկարարներն արձագանքել են : «Մյուսները հիմնականում տեղեկատվական զանգեր են եղել, ասենք զանգել հարցրել են  ճանապարհների վիճակից կամ էլ այլ հեռախոսահամարներ  են խնդրել»,- նշում է գնդապետ Եղշատյանը` տեղեկացնելով, որ այս տարի ի տարբերություն մյուս տարիների, շատ քաղաքացիներ փորձել են տեղեկատվություն ստանալ իրենց զինվորների կամ գերի մասին: «Ի պատասխան փոխանցել ենք պաշտպանության նախարարության հեռախոսահամարը»: 

Նշենք, որ 2021 առաջին 8 օրերի ընթացքում գրանցված դեպքերից պատասխանատուն առանձնացրեց հրդեհի, ճանապարհատրանսպորտային պատահարի  և  որոնողափրկարարական աշխատանքների մեկական դեպքերը: «Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հրդեհի 5 դեպք ենք ունեցել, այս տարի, բարեբախտաբար, միայն 1 է եղել: Կարծում եմ սա նաև տանը մնալու,  հյուր չգնալու արդյունք է»,–ասաց նա:

Информационный экран в МЧС Ширакской области
© Photo : Armenuhi Mkhoyan
Հ ԱԻ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը

Իրավիճակով պայմանավորված, եթե նախորդ տարիներին կատակասեր գյումրեցիները ծառայության մեջ գտնվող փրկարարների Ամանորը փորձում էի հումորով լցնել՝ ասենք Ձմեռ պապի հեռախոսահամարը հարցնելով, այս տարի միայն սահմանափակվել են խաղաղության ու անփորձանք ծառայության մաղթանքով:

Ըստ թեմայի

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը
Ադրբեջանին հանձնած ՀՀ տարածքների հարցով դատարան ենք դիմելու. Արծվիկ Մինասյան
Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, Ամանոր, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ