09:15 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)
9210

54-ամյա տղամարդը ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան։ Բարեբախտաբար, դա նրան չի հաջողվել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 54-ամյա մի տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է հոր սպանության փորձի մեջ։

«Հունվարի 8-ին` ժամը 09։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01։00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը։ Տղամարդը ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։

54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)

Ըստ թեմայի

Սպանության փորձ Արմավիրի Աղավնատուն գյուղում. 35–ամյա տղամարդը հիվանդանոցում է
Վանաձորում 2 անձի նկատմամբ կատարված սպանության փորձը բացահայտվել է
Մանրամասներ Էջմիածնի սպանության փորձից. երիտասարդի ինչի՞ն էր պետք ատրճանակը հիվանդանոցում
թեգերը:
Երևան, որդի, ծնող, Սպանություն

Գլխավոր թեմաներ