09:07 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
839 0 0

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքով` վարչապետն արդեն երկու ամիս է, ինչ գործում է ՀՀ իրավական դաշտից դուրս և ոչ մի կապ չունի ո՛չ պետության, ո՛չ ժողովրդի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարվելիք այցին` ասելով, որ հայ համայնքը սպասում է նրա հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանելուն։ Աբրահամյանը նման կարծիք է հայտնել Facebook–ի իր պաշտոնական էջում գրառում կատարելով։

«Ինչո՞ւ և ինչի՞ համար եք հիմա գնում Ռուսաստան։ Ուրիշ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել և ուրիշ ինչի՞ մասին խոսել։ Ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված ավարտելու այս ամենը, էլ ինչի՞ եք ի վիճակի։ Ո՞ւմ և ինչի՞ համար եք այդքան պարտավոր, որ պատրաստ եք դիմանալ Ալիևի բոլոր նվաստացումներին ու հարձակումներին։ Ինչո՞ւ չեք կարող կանգ առնել և կանգնեցնել Հայաստանը քայքայող սցենարը ՝ չնայած Հայաստանի և Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների՝ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին»,–գրել է Աբրահամյանը։

Նա հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք բանակցությունների և համաձայնագրերի օրակարգում Արցախի կարգավիճակի հարցն առկա է։

Աբրահամյանը գրել է, որ Փաշինյանն այլևս չի կարող հայերին ներկայացնել և Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Նրա խոսքով` վարչապետն արդեն երկու ամիս է, ինչ գործում է ՀՀ իրավական դաշտից դուրս և ոչ մի կապ չունի ո՛չ պետության, ո՛չ ժողովրդի հետ։

Վարչապետը ժամանակ է շահում. մտավորականներն այս իրավիճակում լռողներին փարիսեցի են համարում

Նա կարծում է, որ Փաշինյանը փորձում է թաքնվել ժողովրդի անվան տակ զինված պաշտպանությամբ` մոռանալով, որ այսօր պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները:

Աբրահամյանին հետաքրքրում է նաև, թե ինչո՞ւ է այսօր պետության և քաղաքացիների շահերը պաշտպանում ոչ թե Ազգային Ժողովը, ոչ թե Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն կամ ՊՆ-ն, այլ միայն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

«Պարոն Փաշինյան, եթե դուք չունեք այս հարցերի պատասխանները, ուրեմն կարիք չկա Մոսկվա գալու, տեղի 3 միլիոնանոց հայ համայնքին նյարդայնացնելու և նվաստացնելու»,–իր խոսքն ամփոփել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Ղարաբաղից զորքերի դուրսբերումը:

Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում

Ըստ թեմայի

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Արա Աբրահամյանը մեղադրել է Փաշինյանին ու հիշեցրել Բաքվի շքերթում Ալիևի սպառնալիքների մասին
Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին. ադրբեջանցիները սադրանքների են դիմում
թեգերը:
Մոսկվա, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի հայերի միություն, Արա Աբրահամյան

Գլխավոր թեմաներ