09:40 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
133920

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն պահանջ է ներկայացրել. որևէ համաձայնագրով չպետք է վտանգվի ՀՀ տարածքային ամբողջականութունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգի առնչությամբ։ Արամ Ա–ն Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել` շեշտելով, որ այդպես էլ չծանոթացանք հունվարի 11-ի հանդիպման օրակարգի մանրամասներին։

«Պահանջում ենք, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի գերիշխանությունը, պետականությունը և տարածքային ամբողջականութունը»,–ասում է Արամ Ա–ն։

Նրա խոսքով` հայոց պետականության անսասանությունը պետք է ամեն ինչից վեր լինի։

Արամ Ա–ն ասում է նաև, որ թուրք–ադրբեջանական միության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կասեցնելու համար կնքված եռակողմ հայտարարությունը պարունակում է այնպիսի անորոշ կետեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Նա շեշտում է, որ եռակողմ հայտարարության վտանգավոր կետերը պետք է Հայաստանի պահանջով և Ռուսաստանի օժանդակությամբ հստակեցվեն։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հիշեցնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ամուր պահպանումը անսակարկելի համահայկական հանձնառություն է։ Եվ մեր դարավոր պատմության մեջ, ճակատագրական պահերին, երբ ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգներ են եղել, հայ ժողովուրդն ամեն ինչի գնով իր «ոչ»-ն է ասել տարածքային ամբողջականության խաթարման առնչությամբ։

Ինչու է ուշանում ՀՀ ղեկավարության կոշտ արձագանքը. Էլիբեգովան` Ալիևի հայտարարության մասին

Հիշեցնենք, որ Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք, իբր, պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Ղարաբաղից զորքերի դուրսբերումը:

Ի՞նչ կարելի է սպասել Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից. Կարապետյանը մեկ լուծում է տեսնում

Ըստ թեմայի

«Թող մեր աչքերի մեջ նայեն և ասեն` փաստաթուղթ չկա». իրավապաշտպանները նախարարության մոտ են
Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ
Ադրբեջանն ուզում է հասնել բանավոր համաձայնությունների իրավական ամրագրման. Աբրահամյան
թեգերը:
Մոսկվա, Իլհամ Ալիև, Արամ Առաջին կաթողիկոս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ