10:50 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34901

Առողջապահության նախարարն անդրադարձել է կարանտինային ռեժիմը 6 ամսով երկարաձգելու դեմ հնչած կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ կարանտինի իրավական ռեժիմը չէ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է: Թորոսյանը նման գրառում է արել Facebook–ի իր էջում` անդրադառնալով կարանտինային ռեժիմը ևս 6 ամսով երկարաձգելու ցանկությանը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը կառավարություն է ուղարկել կարանտինը վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 7–ին հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի պաշտպանում այդ գաղափարը։ Կարանտինի ժամկետը լրանում է հունվարի 11-ին:

Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020–ի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»:

«Այդ ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում: Ինչ վերաբերում է տնտեսական դժվարությունների պատճառին, ապա այն համաճարակն է, որը հանգեցրել է խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում արտադրությունների սահմանափակումների և այլն»,–գրել է Թորոսյանը:

Նրա խոսքով` ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացման և ոչ թե հակառակը: Հետևաբար, նախարարը կոչ է անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա:

Թորոսյանը հավելում է նաև, որ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների, և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին կտեղեկացնի։

Նա անդրադարձել է նաև տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա նույնպես, ըստ նախարարի, կրկին պայմանավորված չէ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»:

Թորոսյանը վստահեցնում է` այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է Covid–ի մոտ 300 նոր դեպք:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 379–ով և դարձել 161 794։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 14 մարդ է մահացել, իսկ ընդհանուր առմամբ` 2922 մահվան դեպք է արձանագրվել։

Ըստ թեմայի

10–200 հազար դրամ. ոստիկանությունը հիշեցնում է կարանտինի ընթացքում գործող տուգանքների չափը
Նույնիսկ հայերը «հանձնվեցին»․ ինչպես է կարանտինը փոխել վարվեցողության կանոնները
Նոր կարանտին, նոր տուգանքներ. որ դեպքում ինչքան է նախատեսված
«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան
թեգերը:
կորոնավիրուս, Էկոնոմիկայի նախարարություն, Վահան Քերոբյան, կարանտին, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ