ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Քամին կլինի հարավային՝ 2-5 մ/վ:
Իսկ ինչ վերաբերում է Երևանին, ապա հունվարի 10-13-ը Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն:
Երևանում հունվարի 10-ին սպասվում է -5-8 աստիճան, իսկ 0-ի կհասնի եղանակը միայն հունվարի 14-ին։
Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն. Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել