ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 11-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Ի հեճուկս 2020-ի․ որտեղ են ամանորյա արձակուրդներն անցկացրել հայտնի հայերը
Մայրաքաղաքում հունվարի 11-ի գիշերը կգրանցվի -6․․․-8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 4-6 աստիճան ցուրտ։